Բլինքենը հայտնել է, որ Վաշինգտոնը կապ է պահպանում Մոսկվայի հետ դեսպանատան միջոցով
ԱՄՆ-ն և Ռուսաստանը երկխոսություն են վարում գերիների փոխանակման շուրջ, սակայն բանակցություններն անկանոն բնույթ են կրում։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը «Fox News» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Երկխոսությունն անկանոն բնույթ է կրում։ Մենք կապի մեջ ենք մեր դեսպանատան միջոցով», - ասել է նա։
Ավելի վաղ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտնել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի պայմանավորվածության համաձայն՝ 2021 թվականի հունիսին Ժնևում նրանց հանդիպումից հետո ստեղծվել է հատուկ ալիք՝ քննարկելու ԱՄՆ-ում Ռուսաստանի ձերբակալված քաղաքացիների և Ռուսաստանի Դաշնությունում ձերբակալված ամերիկացի քաղաքացիների հարցերը։
Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը ապրիլին նշել էր, որ ներկայումս ԱՄՆ-ում կալանքի տակ է գտնվում մոտ 100 ռուսաստանցի:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան