Բլինքեն. Երկխոսությունը առանցքային է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու համար
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը թվիթերի իր էջում լուսանկարներ է հրապարակել Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպումից։
Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան միկրոբլոգում որոշ մանրամասներ է ներկայացրել, պարզվում է, որ հանդիպումը կայացել է Ջորջ Շուլցի անվան արտաքին գործերի ազգային ուսումնական կենտրոնում։
«Այս շաբաթ հյուրընկալել ենք ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի ու Ջեյհուն Բայրամովի հետ բանակցությունները։ Երկխոսությունը առանցքային է Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու համար»,-նշել է Բլինքենը։
Ավելի վաղ ԱԳՆ խոսնակը հայտնել էր՝ մայիսի 1-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բարյամովի հանդիպումը:
Քննարկվել են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցեր:
Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին:
Hosting peace talks this week with Foreign Minister @AraratMirzoyan and Foreign Minister @Bayramov_Jeyhun at our new facility at the George P. Schultz National Foreign Affairs Training Center. Dialogue is key to reaching a lasting peace in the South Caucasus region. pic.twitter.com/LGYEkcq3ig
— Secretary Antony Blinken (@SecBlinken) May 1, 2023
Հարակից հրապարակումներ`
- Վաշինգտոնում ընթանում է Արարատ Միրզոյանի, Էնթոնի Բլինքենի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը
- Այսօր Վաշինգտոնում կկայանա Միրզոյան-Բայրամով հանդիպում
- Արարատ Միրզոյանը մեկնում է Վաշինգտոն
- Հայաստանի համար հարցն այդպես չի դրված՝ բանակցել Մոսկվայում, թե Վաշինգտոնում, թե Բրյուսելում. Միրզոյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին