Մեր աչքի առաջ Երևան-Սևան ճանապարհից հանկարծ մեծ արագությամբ անհետանում են սարերն ու բլուրները. Նազարյան
«Մեր աչքի առաջ ամեն օր Երևան-Սևան ճանապարհից անհետանում են սարեր, բլուրներ՝ բառի բուն իմաստով, ամբողջ լանդշաֆտ է փոխվում»,- ԱԺ նիստի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։
Նա հարցադրում արեց՝ դա չի՞ ազդում արդյոք գյուղատետսության վրա, չի՞ ազդում քամիների ուղղության վրա։
«Դարեր շարունակ այդ բլուրները, սարերը եղել են և հանկարծ մեծ արագությամբ անհետանում են։ Երևանը փոշու մեջ է։ Մեր բնակիչերը միամտաբար կարծում են, որ շինարարության ծավալների հետ է կապված փոշին։ Իրականում Երևան մտնող քամու հիմնական ուղղությունը հյուսիսային է և ավազի բաց հանքերից ավազը բերում և Երևանի վրա է թափում։
Այս հարցերի մասին կառավարությունը մտածո՞ւմ է, թե նորմալ է վերցնել ու սարերը վերացնել։
Վաղը, մյուս օր, որ տեխնիկան թույլ տա, կարող են անցնել Արագած սարին քարերը, բազալտը, գրանտը հանել։ Նորմա՞լ է, թույլատրելիության սահմաններո՞ւմ է, ինչ-որ մեկը փորձաքննություն արե՞լ է, պարզե՞լ է »,- ասաց Գեղամ Նազարյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում