«Ժողովուրդ». Իշխանական էլիտան՝ Վահագն Հովակիմյանի որդու հարսանիքին
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Իշխանական էլիտան կիրակի օրը խնջույքի է եղել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ական վերնախավը՝ նախարարները եւ պատգամավորները, Փաշինյանի գլխավորությամբ, մասնակցել են ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի որդու հարսանիքին: Մեր տեղեկություններով՝ Փաշինյանն ընտանիքի հետ է մասնակցել միջոցառմանը:
Հովակիմյանն անձամբ է զանգահարել և կուսակից ընկերներին հարսանիք հրավիրել՝ մոռանալով, որ ինքը անկախ մարմնի ղեկավար է և պետք է քաղաքական չեզոքություն պահպանի: ՔՊ-ական մեր աղբյուրների փոխանցմամբ՝ հարսանիքը բավականին ճոխ է նշվել, ՔՊ-ականներն էլ լավ քեֆ են արել, ուրախացել, ինչպես հայտնի հեքիաթում՝ աշխարհը խալի է ոտի տակ…
Տեղեկացանք, որ Հովակիմյանի որդու հարսանիքը եղել է «Լիաննա» ռեստորանային համալիրում, որի սեփականատերը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի ընտանիքն է»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները