«Ժողովուրդ». ՔՊ-ականները վախեր ունեն. դատախազի հետ կապեր են փնտրում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Արդեն այսօրվանից խորհրդարանը վերսկսում է իր աշխատանքը: Մեկնարկում են ԱԺ 5-րդ նստաշրջանի հերթական նիստերը: Այս շաբաթ խորհրդարան է գնալու ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ ներկայացնելու դատախազության 2022թ.-ի գործունեության մասին հաղորդումը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դատախազի՝ ԱԺ գալուն ընդառաջ՝ շատ ՔՊ-ականներ փորձում են Վարդապետյանի հետ հարաբերություն կառուցել կամ վերականգնել, քանի որ նախկինում, երբ Վարդապետյանը աշխատում էր արդարադատության փոխնախարար եւ անարդար ձեւով հեռացվեց պաշտոնից, շատ ՔՊ-ականներ անգամ չէին բարեւում նրան: Հիմա վախենում են, որ Վարդապետյանը գուցե «վրեժ լուծի» իրենցից, քանի որ շատերի ունեցվածքը շեշտակի չհիմնավորված ավելացել է:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՔՊ-ականները տարբեր առիթներ են փնտրում գլխավոր դատախազի հետ հանդիպելու համար, սակայն Վարդապետյանը հիմնականում խուսափում է ՔՊ-ականների հետ շփումներից: Նա ուղիղ շփման մեջ է միայն Նիկոլ Փաշինյանի հետ եւ ԱԺ գնալիս Վլադիմիր Վարդանյանի հետ է շփվում, ընդմիջում է անում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի սենյակում»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները