Ինչո՞ւ է «ազգային» անվանումը դուրս մնացել Գիտությունների ազգային ակադեմիայի անունից. Լիլիթ Գալստյան
«Ինչո՞ւ է «ազգային» անվանումը դուրս մնացել Գիտությունների ազգային ակադեմիայի անունից»,- Ազգային ժողովում «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ դիմելով նախագծի հիմնական զեկուցող ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին։
«Ես սա իրապես տեղավորում եմ ազգայինի նկատմամբ ներկա քաղաքական ուժի, իշխանություն իրականացնող քաղաքական ուժի տոտալ արգահատանքով և ալեգիայով ազգային բառի նկատմամբ»,- նշեց Լ.Գալստյանը։
Նա նաև ասաց, որ խորհրդարանական երկրում ճիշտ կլիներ, որպեսզի գիտության զարգացման հնգամյա ծրագիրը հաստատվեր ԱԺ կողմից, իսկ այլ առաջարկություններ գրավոր կուղարկի։
ՔՊ-ական պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանն ասաց. «Որևէ տեղ չի կորել «ազգայինը»։ Օրենքի 8-րդ հոդվածի առաջին մասում հստակ գրված է՝ Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային ակադեմիա, փակագծում այուհետև՝ Ակադեմիա։ Ի՞նչն է այստեղ խնդիրը»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան