Հիամ Փաշինյանի և «Perfect TV»-ի խոսույթը նույնն է.Հայկ Մամիջանյան
«Դեռևս 2020 թվականի նոյեմբերի 9-ից հայտարարել եմ, որ Ստեփանակերտի հետ ուղիղ բանակցային գոծընթացը կարող է լինել ինտեգրամնա կամ վերաինտեգրման օրակարգով»,-խորհրդարանում տված ճեպազրույցում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար հայկ մամիջանյանը և հավելեց. «Ակնկալել, որ Արարատ Միրզոյանը դիվանագիտության տեսանկյունից լինելու է մի ռահվիրան և շրջելու է ադրբեջանական մոտեցումներն այս հարցում, արծում եմ նաիվություն է, կարծում եմ հերթական ադրբեջանական պայմանի կատարմանն ենք մենք ականատես լինում»:
Նա հայտնեց, որ չի կարող Ստեփանակերտ-Բաքու ուղիղ բանակցային գործընթացը բխել Արցախի շահերից և արդեն կայացած հանդիպումները բանակցություններ են, այլ ոչ թե հումանիտար, իրավիճակային խնդիրների քննարկում, իսկ դրանք չեն բխում Արցախի շահերից:
Պատգամավորը հայտարարեց, որ իր խոսքը հիմնված է ադրբեջանական կողմի հայտարարությունների վրա, թե նրանք ինչի շուրջ են բանակցելու Արցախի հետ:
«Չկա այնպիսի մեխանիզմ, որը հնարավորություն կընձեռի արցախյան հակամարտությունը հայ-ադրբեջանական հարաբերություններից տարանջատելով ստանալ բարենպաստ լուծում, այն անհնրա է»,-ասաց Մամիջանյանը և իրատեսական չհամարեց հայկական կողմի հայտարարությունը, թե կպայքարեն Ստեփանակերտ-Բաքու բանակցությունների միջազգային մեխանիզմի ստեղծման համար:
«Երբ տարուց ավել ասում էինք, որ պաշտոնական Երևանը ձեռքերը լվացել է Արցախից, հերքում էին: Հիմա հրապարակային խոսույթով իշխանություններն ասում են, որ ձեռքերը լվացել են Արցախից, հիմա գոնե կհավատան, որ բանակցային սեղանին այն լուծումն է, որով Արցախը կհայտնվի Ադրբեջանի կազմում»,-հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Հայաստանը կճանաչի Արդրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Մամիչանյանը հայտնեց, որ այն մանիպուլյացիա է, քանի որ Արցախյան հակամարտությունը երբեք չի եղել տարածքային վեճ Հայաստանի և Ադրբեջանի միջև:
«Երբ խոսքվել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, երբևէ Հայաստանը չի ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում, այն պարզ պատճառով, որ Արցախն ավելի շուտ է անկախացել՝ այդ ժամանակվա ճշգրիտ իավունքի տառին համապատասխան, քան Ադրբեջանը»,-նշեց Հայկ Մամիջանյանը:
Նրա կարծիքով՝ ՀՀ իշխանությւոններն այս պահին առաջնորդվում է չարչիական դիվանագիտության սկզբունքով՝ այս ու այն կողմից բամբասելով այլ պետությունից, որը կարճ կյանք է ունենալու:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից կեղծիքի տարածման մասին հարցին՝ ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Առաջ Փաշինյանն ահագին էներգիա և ռեսուրս էր ծախսում, մեր քաղաքացիներին խաբելու համար, ստերը բավականին խրթին էին, պատճառահետևանքային կապ էր փորձում ներկայացնել, հիամ Փաշինյանի և «Perfect TV»-ի խոսույթը նույնն է, ինչն անհարգալից վերաբերմունք է ՀՀ քաղաքացիների հանդեպ»:
Հարակից հրապարակումներ`
- Ոչ, ես ո՛չ խոշոր եղջերավորների կոնֆերանսին եմ մասնակցում, ո՛չ էլ, օրինակ, ձեր ֆրակցիայի նիստերին. Վահագն Ալեքսանյան
- Տիկին Գալստյան, ձեր ելույթը բովանդակազուրկ է, անիմաստ եմ համարում ժամանակ վատնել. Անդրեասյան
- Ինչո՞ւ է «ազգային» անվանումը դուրս մնացել Գիտությունների ազգային ակադեմիայի անունից. Լիլիթ Գալստյան
- Ինչո՞ւ մեզ հետ Թուրքիա չեք գալիս. Թունյանն՝ ընդդիմությանը
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում