Սուրենյանց. Ցավոք, այս հակիրճ պատասխանն ընդհանուր պատկերացում տալիս է Վաշինգտոնի միջնորդությամբ հայ-ադրբեջանական բանակցությունների բովանդակության մասին
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը, որ հետևում է վաշինտոնյան բանակցություններին ուղեկցող հայտարարություններին ու հաղորդագրություններին, գրում է.
«Փաստորեն, Վաշինգտոնում Բլինքեն- Միրզոյան- Բայրամով հանդիպումից զատ, տեղի են ունեցել նաև Միրզոյան- Բայրամովը երկկողմ բանակցություններ:
Ուղղակի բանակցությունների ինստիտուտն արդյունավետ կարող է լինել միայն երկու կողմերի միջև ուժերի բալանսավորված, հավասար հարաբերակցության դեպքում: Այն դեպքում, երբ ռազմա-քաղաքական բալնսն ակնհայտորեն Բաքվի կողմն է, պարզ է, թե ով է թելադրելու երկկողմ բանակցությունների օրակարգը»։
Ավելի վաղ նա նշել էր.
«Խաղաղության հնարավոր պայմանագրի հիմնական «ականներից» մեկը
Պատասխանելով «Ազատության» հարցին, թե արդյոք հայ- ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հնարավոր փաստաթղթում անդրադարձ կլինի Լեռնային Ղարաբաղին, ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը, առանց հստակ մանրամասների, փոխանցել է՝ կողմերը քննարկում են համապարփակ համաձայնությունը, որում կարևոր տեղ է զբաղեցնում հարցը, թե ինչպես են երկու երկրներում վերաբերվում էթնիկ փոքրամասնություններին:
Ցավոք, այս հակիրճ պատասխանն ընդհանուր պատկերացում տալիս է Վաշինգտոնի միջնորդությամբ տեղի ունեցող հայ-ադրբեջանական բանակցությունների բովանդակության, օրակարգի մասին:
«Էթնիկ փոքրամասնություն» կոչվածը բացառում է ԼՂ քաղաքական, քաղաքակրթական սուբեկտության որևէ հեռանկար՝ ենթադրելով Արցախի հայության «ինտեգրում» Ադրբեջանին` որպես ունիտար պետություն:
Ավելորդ է ասել, որ սա հայաթափության ամենակարճ ճանապարհն է:
Սակայն առավել մտահոգիչ է ամերիկացի դիվանագետի այլ ձևակերպում, թե «կարևոր տեղ է զբաղեցնում հարցը, թե ինչպես են երկու երկրներում վերաբերվում էթնիկ փոքրամասնություններին»:
Սա նշանակում է, որ Ադրբեջանն Արցախում հայերին «հանդուրժելու» դիմաց՝ պահանջում է ադրբեջանցիների վերադարձ Հայաստան:
Սա, թերևս, խաղաղության հնարավոր պայմանագրի հիմնական «ականներից» մեկն է:
Հարակից հրապարակումներ`
- Բլինքենը հայտնել է, որ Վաշինգտոնը կապ է պահպանում Մոսկվայի հետ դեսպանատան միջոցով
- Բլինքեն. Երկխոսությունը առանցքային է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու համար
- Վաշինգտոնում ընթանում է Արարատ Միրզոյանի, Էնթոնի Բլինքենի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը