Սևանի մակարդակը 12 սմ-ով նվազել է
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հրապարակել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը ապրիլի 24-30-ի դրությամբ։
Ըստ այդմ. Սևանա լճի մակարդակը ապրիլի 24-30-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2սմ-ով և կազմել` 1900.39մ (30.04.23թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 12սմ-ով, իսկ 2023 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 11սմ-ով։
Արփա-Սևան ջրատարով ապրիլի 24-30-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 6.251մլն. մ³, իսկ 2023 թվականի հունվարի 1-ից ապրիլի 30-ը ներառյալ՝ 30.484մլն. մ³:
Հարակից հրապարակումներ`
- Ո՞վ է Սևանա լճի տերը․ Լիանա Ասոյան
- ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնն ուսումնասիրել է ցիանոբակտերիալ ակինետների դերը Սևանա լճի էկոհամակարգում
- Սևանա լճի մակարդակն անցյալ տարվա համեմատ ցածր է 15 սմ
- Սևանա լճի մակարդակի իջեցումը կբերի անխուսափելի ճահճացման. մասնագետ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան