Անժամկետ ակցիա՝ անցկաետը հանելու պահանջով
«Ո’Չ Արցախի Հանրապետության էթնիկ զտմանը» նախաձեռնող խումբը խաղաղ ակցիա է կազմակերպել Արցախը Հայաստանին կապող ճանապարհին:
«Մենք ակցիան շարունակելու ենք անժամկետ: Մենք ունենք հստակ պահանջ՝ հանել անցակետը»,-նշում են նախաձեռնող խմբի անդամները։
«Արցախպրես»-ի փոխանցմամբ, Ադրբեջանի կողմից Արցախում հայերի էթնիկ զտման քաղաքականությունը դադարեցնելու պահանջով սկսված ստորագրահավաքին միանալու հնարավորություն է ընձեռվել նաև Երևանում:
«Ոչ՝ Արցախի Հանրապետության էթնիկ զտմանը» շարժման մամուլի պատասխանատու Արշակ Աբրահամյանն ասել է. «Քանի որ այս պահին ՀՀ-ում բազմաթիվ տեղահանված արցախցիներ են բնակվում, ովքեր ցանկություն ունեն միանալու ստորագրահավաքին, անհրաժեշտություն առաջացավ առցացն ստորագրահավաքին զուգահեռ բացել նաև համապատասխան կետ, որտեղ մեր հայրենակիցները կարող են ստորագրել պահանջագիրը»։
Ա. Աբրահամյանը մանրամասնել է, որ նախաձեռնությունը Երևանում գործող «Դիզակ ԱՐՏ» մշակութային հասարակական կազմակերպության շենքում մեկնարկել է մայիսի 2-ից։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի Հանրապետության նախագահը միացել է «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» շարժման պահանջագրին
- Ռուբեն Վարդանյան. Մեր շահերն առաջին հերթին մենք պետք է պաշտպանենք
- ԱՀ ՄՒՊ-ը Ուրուգվայում խոսել է Արցախի ժողովրդի նկատմամբ վարվող էթնիկ ատելության քաղաքականության մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան