Ոչ մի ակնկալիք. Քաղաքացիները՝ վաշինգտոնյան բանակցությունների մասին
Մինչ ԱՄՆ մայրաքաղաքում մեկնարկել ու ընթանում են եռակողմ բանակացություններ, Հայաստանի քաղաքացիներից շատերը տեղյակ չեն դրանց մասին։ Panorama.am-ի հարցմանը մասնակցած քաղաքացիներից ոմանք էլ, որոնք տեղյակ են ու հետևում են բանակցություններին, նշում են, ակնկալիքներ չունի։
«Մեր դիվանագետները՝ գլխավոր դիվանգետից սկսած չունեն համապատասխան կրթություն»,-ասաց հարցմանը մասնակցած քաղաքացիներից մեկը։
«Ոչ մի ակնկալիք էլ չունեմ, միայն դավաճանական պատասխաններ են»,-ասաց հարցմանը մասնակցած մի կին, որը կարծում է՝ Ռուսաստանի հետ պետք է բարիդրացիական հարաբերությունները պահպանել։
«Ոչ մի ակնկալիք էլ չունեմ, ով ունի, նրան հարցրեք»,-ասաց մեկ այլ տղամարդ։
Մեկ այլ քաղաքացի նշեց, որ պետք է լավատեսորեն տրամադրվել, հուսալ, որ լավ կլինի՝ իհարկե մեզ համար։
Իսկ այն հարցին, թե երբևէ հարավային Կովկասում կհաստատվի՞ կայուն խաղաղություն, ի պատասխան քաղաքացիներից մեկը փորձեց համեմատություն անցկացնել աշխարհի պատմության հետ.
«Հարյուրամյա պատերազմներ են եղել, բայց այժմ հարաբերական իմաստով խաղաղություն կա, մեզ մոտ էլ կլինի՝ վստահ եմ»։
«Երբևէ՝ միգուցե, բայց դժվար մեր սերունդը դա տեսնի»,-ասաց մեկ այլ քաղաքացի։
«Լավ քաղաքականության, դիվանգիտության, փորձի միջոցով գուցե ստացվի հասնել խաղաղության։ Դա շատ ծանր և բարդ գործ է։ Մեզ պետք են հին, փորձառու դիվանագետներ, որոնք գիտեն, թե ինչպես բանակցություններ վարել։ Մի հատ էս կողմ, մի հատ էն կողմ թռնելով չի լինում։ Դա գիտություն է, որի մեջ պետք է խորանալ»,- ասաց մեկ այլ քաղաքացի։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Տաթևիկ Հայրապետյան. Որտեղ էլ բանակցեն, մենք միայն նորանոր անհաջողություններ ենք կրելու
- Անդրանիկ Հովհաննիսյան. Եթե սա չի համապատասխանում իրականությանը, ապա Վաշինգտոնում հայկական պատվիրակության անդամներից գոնե մեկը թող հայտարարություն անի
- Սուրենյանց. Ցավոք, այս հակիրճ պատասխանն ընդհանուր պատկերացում տալիս է Վաշինգտոնի միջնորդությամբ հայ-ադրբեջանական բանակցությունների բովանդակության մասին
- Բլինքենը հայտնել է, որ Վաշինգտոնը կապ է պահպանում Մոսկվայի հետ դեսպանատան միջոցով
- Բլինքեն. Երկխոսությունը առանցքային է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու համար
- Վաշինգտոնում ընթանում է Արարատ Միրզոյանի, Էնթոնի Բլինքենի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան