Շատ սոցծառայություններ թոշակները ձևակերպելու համար պահանջում են սոցվճարների անդորագրերը, որոնք պահպանված չեն. Արմենուհի Կյուրեղյան
«Քաղաքացիները կարևոր հարց են բարձրացնում թոշակներ նշանակելու գործընթացում արխիվից պահանջվող որոշ փաստաթղթերի ձեռքբերման հետ կապված»,-կատռավարության հետ հարցուպատասխանի ժամանակ խորհրդարանում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը:
Նա հիշեցրեց, որ կառավարությոն 2011 թ.-ի 665 որոշմամբ՝ 1992-2003թթ գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններում աշխատելու կամ գյուղատնտեսական հողերի սեփականատեր լինելու ժամանակահատվածը աշխատանքային ստաժում հաշվառվում է սոցիալական վճար կատարելու մասի ծառայության կողմից տված տեղեկանքով կամ այդ փաստը հաստատող վճարման անդորագրի ներկայացման դեպքում:
Կյուրեղյանը հայտնեց, որ շատ քչերն են պահպանել այդ վճարման անդորագրերը և արդյունքում պետք է ծառայության տեղեկանքները ներկայացվեն, որոնք արխիվներին հանձնված գրանցամատյաններում են:
Պատգամավորի խոսքով՝ արխիվների հետ գործարքից խուսափելու համար շատ սոցծառայություններ պահանջում են այդ անդորագրերը ներկայացնեն:
«Քաղաքացին արխիվից պետք է ինչ-որ փաստաթուղթ ստանա, որը պետք է փաստի սոցվճարի առկայության մասին և այն պետք է ստաժի մեջ հաշվարկվի»,-ասաց պատգամավորը և հարցրեց, թե ո՞վ է դիմում արխիվին՝ քաղաքացին, թե սոցիալական ծառայությունը, ի՞նչ ժամանակ է այն պահանջում, քանի որ եթե խախտվի սահմանված 3-ամսյա ժամկետ, ապա քաղաքացին կորցնում է այդ ժամանակահատվածի թոշակը:
Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար Նարեկ Մկրտչյանը հայտնեց, որ այդ փաստաթուղթը պետք է տարբեր թոշակները ձևակերպելու համար և ներկայացվում է միասնական սոցիալական ապահովության ծառայության գրասենյակներ, որպեսզի թոշակի իրավունքը հաստատվի:
Նախարարը հաստատեց, որ հաճախ այդ տեղեկատվությունը պահպանված չէ արխիվներում, կամ թվայնացված չեն:
«Միասնական սոցիալական ծառայության աշխատակիցների զանգերի միջոցով փորձում ենք արագացնել այդ գործընթացը»,-հայտնեց Մկրտչյանը և հիշեցրեց, որ եթե բոլոր պահանջվող փաստաթղթերով է դիմում քաղաքացին, ապա այդ ժամկետ չի համարվում անցած:
Ընդդիմադիր պատգամավորը չհամաձայնեց նախարարի հետ և բերեց օրինակ. «Կուրթան համայնքի բնակիչ Համլետ Խարազյանը նշում է, որ ինքը փետրվարից դիմել է թոշակի ստացման իրավունքի համար, բայց նրա փաստաթղտերի և արխիվում գոյություն ունեցող ինչ-որ փաստաթղթերի համեմատության անհրաժեշտություն է առաջացել և այդ երեք ամիսն լրանում է, այդ դեպքում ինչ անի այդ քաղաքացին»:
Նախարարաը հայտնեց, որ շատ դեպքերում կեղծվում են տարիներն շարունակ աշխատելու վերաբերյալ այդ տեղեկանքները, իսկ պատգամավորի հիշատակած մասնավոր դեպքով խնդրեց գրավոր դիմել:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան