Գործող իշխանության շատ ներկայացուցիչները պետք է հասկանան, որ մի օր էլ ապօրինի գույքի բռնագրավումն իրենց է վերաբերվելու. Գեղամ Նազարյան
«Իրականությունն ավելի մտահոգիչ է, քան ներկայացված է գլխավոր դատախազի հաշվետվության թվերում: Համռոտ վերլուծությունը ցույց է տալիս, որ իրավապահ համակարգն այս ընթացքում շատ անելիքներ ունի»,-Գլխավոր դատախազի տարեկան զեկույցի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» Խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:
Նրա կարծիքով, եթե հանրությունը պահանջի որ իրավապահ համակարգը լինի ավելի լավը, արդար, աշխատասեր և ազնիվ, ապա այդ համակարգը կդառնա այդպիսին:
«Լինելով իրավապահ համակարգ՝ շատ դժվար է աշխատել մի երկրում, որտեղ հանցագործության մասին հաղորդում տալը համարվում է վատ արարք՝ երբ որ մարդը տեսնում է, որ իր կողղքին կատարվում է ծանր հանցագործություն, բայց գլուխը ցավի տակ չդնելու համար ինքը նախընտրում է անցնել ու գնալ»,-հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը:
Նա հայտնեց, որ ծանր է աշխատել իրավապահ, երբ աշխատանքների ժամային գրաֆիկն էլ է ոչ հստակ:
«Բայց սրանք ամենակրևորը չեն, ամենակարևորն այն է, թե երկրի ղեկավարը , կամ ղեկավարությունը ինչ գլխավոր առաջադրանքներ է տալիս իրավապահ համակարգին»,-հայտնեց Նազարյանը և հավելեց. «Առաջինը պետք է վերջ տալ քաղաքական նպատակներով իրականացվող հետապնդումներին, այն գալիս է նրանից, որ իբր պայքարում մենք անցյալի արատավոր երևույթների դեմ, բայց աստիճանաբար դառնում ենք այդ երևույթների կրողը: Մի քանի օր առաջ Տավուշի գյուղերից մեկում մի գյուղացի մոտեցավ նիկոլ Փաշինյանին և ասաց՝ շնորհակալ ենք ձեզանից, պարոն Փաշինյան: Վերջինս զարմացած նայում է ու հարցնում՝ ինչի՞ համար եք շնորհակալ, գյուղացին ասաց՝ դե, որ մեզ լավ տիրություն ես անում, մեր գլխին լավ տեչ ես դարձել: Ու այստեղ արդեն Նիկոլ Փաշինյանը դարձավ անցյալի մի մասը: Այսպես էլ մեր հանրությունը կլանում է իրավապահ համակարգին: Դատախազներին, քննիչներին անդադար շնորհակալություն ենք հայտնում, բայց դրա փոխարեն պետք է անդադար պահանջենք, որ, օրինակ՝ կալանքը չդառնա պատժի միջոց, որ ապօրինի գույքի հետ կապված բոլոր գործերը չդառնան պատժի միջոց»:
Պատգամավորն անդրադաարձավ նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագրավման գործընթացին՝ ասելով. «Ես ուզում եմ, որ ապօրինի գույքի հետ կապված բոլոր գործերը հետաքննվեն, բացահատվեն, որ այսօր գործող իշխանության շատ ներկայացուցիչներ, որ գնում են այդ ճանապարհով և այն բոլորի աչքի առաջ է, հասկակն որ մի օր էլ այն իրենց է վերաբերվելու»:
Գեղամ Նազարյանը ասաց, որ ցանկանում է որ գլխավոր դատախազությունը տուրք չտա քաղաքական ճնշումներին և չկալանավորի քաղաքականապես ոչ ձեռնտու քաղաքապետերին, նախկին և ներկա զինվորականներին և հիշեցրեց, որ Վանաձորի ընտրված քաղաքապետին կալանքի տակ են պահում այն ենթադրյալ հանցանքների համար, որոնք չեն նախատեսում կալանավորում, ինչը քաղաքական հետապնդում է:
Նա գլխավոր դատախազին հորդորեց հաշվի առնի ոստիկանների անհամաչափ ուժ կիրառելու դեպքը և քննի թե ինչ հոգեվիճակի մարդիկ են գնում և դառնում կարմիր բերետավոր:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում