Տարեց ու կույր տղամարդը տեղափոխվել է խնամքի կենտրոն
Օրեր առաջ համացանցում մեծ աղմուկ էր բարձրացրել տարեց ու կույր տղամարդու պատմությունը, որը մի ամբողջ օր իր տնից չէր կարողացել հասնել խանութ` չկարողանալով որոշել դրա տեղը։ Խնդրի մասին ահազանգել էին պատկան մարմիններին և հորդորել արձագանքել։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանը հայտնել է, որ նախարարության Միասնական սոցիալական ծառայության սոցիալական աշխատողներն այցելել են քաղաքացուն, իրականացրել կարիքների գնահատման աշխատանքներ։
«Թեպետ այս փուլում փաստաթղթերի ամբողջացման գործընթացում ենք, բայց քաղաքացին արդեն իսկ մեր խնամքի ներքո է, երեկ տեղափոխել ենք հաստատություններից մեկը»,- գրել է Զ.Մանուչարյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում