«Ժողովուրդ». Իշխանական պատգամավորներն էլ են հասկանում, որ դանակը ոսկորին է հասել, և Հայաստանն այլևս մանևրելու տեղ չունի
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները, բնականաբար, մեծ հետաքրքրություն են առաջացրել Լաչինի միջանցքում տեղադրված անցակետերի ֆոնին: Երեկ Աժ իշխանական պատգամավորների շրջանում հարցուփորձ արեցինք՝ ինչ գիտեն, ինչ է կատարվում Արցախի շուրջ: Արդյոք Արցախի Հանրապետությունը ունի՞ ապագա, և որտե՞ղ է այն:
Պարզվեց, որ իշխանականների միայն նեղ շրջանակ է տեղյակ, թե ինչ են բանակցում հայկական և ադրբեջանական կողմերը Վաշինգտոնում. շատ դեպքերում ՔՊ-ականները մամուլից են տեղեկանում բանակցությունների մանրամասների մասին: Կարելի է ասել՝ ՔՊ-ականները շունչները պահած սպասում են, որ այսօր Փաշինյանը խորհրդարանում կներկայացնի՝ ինչ է բանակցում Հայաստանը Վաշինգտոնում, ի վերջո, նոր փաստաթուղթ լինելու է, թե ոչ:
Իշխանական պատգամավորներն իրենք էլ հասկանում են, որ պահն իսկապես լուրջ է, դանակը ոսկորին է հասել, և Հայաստանն այլևս մանևրելու տեղ չունի, դրա համար էլ փորձում են հանրության ականջին կաթեցնել արցախահայությանը Ադրբեջանի կազմում որպես էթնիկ փոքրամասնություն դիտարկելու հնարավորության մասին, իրենց խոսքով՝ միջազգային հանրության անվտանգային երաշխիքների առկայության պայմանով:
Իսկ թե ինչ երաշխիքներ են դրանք, ով պետք է տա այդ երաշխիքները, կամ այդ երաշխիքները կարող են արդյոք զսպել Ադրբեջանի ցեղասպանական նկրտումները, թերևս իշխանականներն իրենք էլ չգիտեն»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները