Ինչո՞ւ է թանկացել ՀԷՑ-ի նոր բաժանորդ դառնալը
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանը կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հայտարարեց, որ իրեն բազմաթիվ քաղաքացիներ են դիմել՝ դժգոհելով, որ ՀԷՑ-ը 5-6 անգամ ավելացրել բաժանորդ դառնալու գինը։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը զբաղեցնող
Գնել Սանոսյանը հայտնեց, որ մինչ այդ բաժանորդ դառնալու համար, երբ քաղաքացիները վճարել են որաշակի գումար, դա իրական պատկերը չի եղել։
«Այսինքն ընկերությունը շատ ավելի մեծ գումար է ծախել, քան քաղաքացուց գանձվել է։ Ցավոք սրտի, այդ պակասը լրացվել է այլ ներդրումների համար հատկացված գումարների հաշվին։ Երբ մենք հանրապետության բազմաթիվ տեղերում ունենք հոսանքի հաճախակի անջատումների, տատանումների խնդիր, հարց է բարձրացվում, թե ինչո՞ւ ՀԷՑ-ը դրանք չի կարգավորում։ ՀԷՑ-ն էլ արդարանում է, թե ես իմ գումարները ծախսում եմ այլ տեղեր ու չեմ կարողանում ենթակառուցավածքները բարվոք վիճակում պահել կամ վերանորոգել ու հիմնանորոգել»,-ասաց Սանոսյանը։
ՀԾԿ հանձնաժողովում տևական քննարկումներից հետո, ըստ նրա, եկել են այն եզրահանգման, որ ներդրումների համար հատկացված գումարները չպետք է ծախսվեն այլ ուղղությամբ
«Այդ պատճառով մեր քաղաքացիները պետք է վճարեն իրական արժեքի չափով»,-ասաց նա՝ մանրամասնելով, որ նոր բաժանորդ դառնալու գինը կախված է մի քանի գործոններից, հզորությունից։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան