Քաղաքական 11:19 03/05/2023 Տարածաշրջան

Հարութ Սասունյան. Թուրքական ժխտման նոր մարտավարությունը. պաշտոնազրկել Բայդենին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման համար

Ավելի քան մեկ դար շարունակ իրար հաջորդող թուրքական կառավարությունները տարբեր հնարքներ են փորձել Հայոց ցեղասպանության հավաստիությունը ժխտելու համար: Նրանց բոլոր փորձերը ողորմելիորեն ձախողվել են։ Թուրքիան դիվանագիտական ճնշում գործադրեց ամբողջ աշխարհում և տասնյակ միլիոնավոր դոլարներ ծախսեց՝ վարձելով չափազանց թանկ լոբբիստական ընկերություններ՝ անհերքելին հերքելու համար: Ի տարբերություն հետպատերազմյան Գերմանիայի, որն ընդունեց իր մեղքը Հոլոքոստի համար և փոխհատուցեց, թուրքական կառավարությունը, շարունակելով իր ժխտումները, ամբողջ աշխարհում պիտակավորվում է որպես չզղջացող ոճրագործ վարչակարգ: Թուրքիայի համար ավելի լավ կլիներ մաքրվել՝ ճանաչելով և փոխհատուցելով 1915 թվականի զանգվածային հանցագործությունների համար, քան հավերժացնել իր բարբարոսական անցյալի խայտառակ ժառանգությունը:

Թուրքական ժխտողականության վերջին ծիծաղելի մարտավարությունն է՝ հայտարարել, որ նախագահ Ջո Բայդենը, ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, «խախտել է ԱՄՆ Սահմանադրության չորս հոդվածները»։ Եթե ցեղասպանությունը սարսափելի թեմա չլիներ, նման մեղադրանքը զվարճալի կլիներ: Սակայն կատակերգությունն այսքանով չի ավարտվում։ Թուրք լրագրող Ուղուր Դունդարին տված հարցազրույցում, որը հրապարակվել է մի շարք թուրքական լրատվամիջոցներում, ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Շուքրու Էլեքդաղն առաջարկել է թուրքական խմբերին փորձել պաշտոնազրկել Բայդենին Սպիտակ տնից հեռանալուց հետո, թեև նախագահին չի կարելի պաշտոնազրկել, երբ նա այլևս նախագահ չէ։
Դեսպան Էլեքդաղը սահմանադրական իրավունքի մասնագետ չէ։ Նա քոլեջում սովորել է տնտեսագիտություն, իսկ հետո դարձել դիվանագետ։ Նա ոչինչ չգիտի ԱՄՆ Սահմանադրության մասին:

Երբ թուրք լրագրողը Էլեքդաղին հարցրել է, թե ինչպես կարող են թուրքերը դատի տալ Բայդենին, քանի որ նա Օսմանյան կայսրությունն է անվանել որպես Ցեղասպանության հեղինակ, այլ ոչ թե Թուրքիայի Հանրապետությունը, դեսպանը ապուշաբար նշել է, որ «գոյություն չունի Օսմանյան կոչվող ազգություն: Օսմանյանը կայսրության անունն է։ Նրանք, ովքեր հիմնել են Օսմանյան պետությունը, թուրքեր են և նրանք մեր նախահայրերն են, իսկ մենք՝ նրանց ժառանգները»: Այսպիսով, Էլեքդաղն առաջարկում է թուրքերին դատի տալ Բայդենին՝ Օսմանյան կայսրությանը ցեղասպանության մեջ մեղադրելու համար: Սակայն, քանի որ Էլեքդաղը Թուրքիայի Հանրապետությունը կապում է Օսմանյան կայսրության հետ, ապա Թուրքիան բնականաբար պատասխանատու է օսմանյան հանցագործությունների համար։

Էլեքդաղը կեղծորեն պնդում է, որ նախագահ Բայդենը խախտել է ԱՄՆ Սահմանադրության 6-րդ հոդվածը, հինգերորդ բարեփոխումը, 1-ին հոդվածը (9-րդ բաժինը) և 14-րդ  բարեփոխումը:
Էլեքդաղն առաջարկել է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարի ամբողջ աշխարհին՝ «Նախագահ Բայդենը հանցագործություն է կատարել՝ խախտելով ԱՄՆ Սահմանադրությունը ապրիլքսանչորսյան իր հայտարարություններով»։ Սա ամբողջ հարցազրույցի ամենազավեշտալի հատվածն է։ Էրդողանը, որը զանգվածային հանցագործություններ է կատարել Թուրքիայի հարյուր հազարավոր քաղաքացիների նկատմամբ, երկրագնդի վրա վերջին մարդն է, որ կարող է որևէ մեկին մեղադրել հանցագործություն կատարելու մեջ։

Իր հարցազրույցի վերջում Էլեքդաղը հայտարարել է, որ ինքը կապ է հաստատել Ամերիկայի թուրքական միությունների ասամբլեայի (ATAA) ղեկավարների հետ, որոնք նրան ասել են, թե իրենք կքննարկեն նախագահ Բայդենին ուղղված իր մեղադրանքները
Էլեքդաղն առաջարկել է ակադեմիական հետազոտություն անցկացնել «ԱՄՆ նախկին նախագահին պաշտոնազրկման  և քրեական պատասխանատվության ենթարկել, թե ոչ» նրա «սահմանադրական իրավախախտումների համար»: ATAA-ն այժմ ծրագրում է գիտաժողով անցկացնել ամերիկյան համալսարաններից մեկում «պատմաբանների և իրավաբանների մասնակցությամբ»։

Ես ստացա ATAA-ի՝ նախագահ Բայդենին ուղղված նամակի պատճենը, թվագրված 2023 թվականի ապրիլի 18-ին, որտեղ նրան ասվում էր, որ նախորդ տարվա ապրիլքսանչորսյան իր երկու հայտարարությունները «անտեսել են ԱՄՆ Սահմանադրության առնվազն չորս հոդվածները և բարեփոխումները»։ Այնուամենայնիվ, ATAA-ի նամակը ստանալուց մեկ շաբաթ անց նախագահ Բայդենը 2023 թվականի ապրիլի 24-ին հերթական անգամ հանդես եկավ Հայոց ցեղասպանության մասին հայտարարությամբ՝ անտեսելով թուրքական նախազգուշացումները։ ATAA-ն նախագահը Բայդենին ասել է, որ ապրիլքսանչորսյան իր երկու  հայտարարությունների «դրդապատճառը եղել է միայն հզոր հայկական սփյուռքի շրջանում քաղաքական ժողովրդականություն ձեռք բերելը»:

Իր նամակի վերջում ATAA-ն կեղծորեն պնդել է, որ եղել է «Թուրքիայի և Հայաստանի հանրապետությունների նախաձեռնությունը՝ ստեղծելու Համատեղ պատմական հանձնաժողով, կազմված պատմաբաններից և իրավաբաններից և ընտրված Անկարայի ու Էրիվանի կողմից»:
Կցանկանայի մի քանի մտքեր ավելացնել թուրքական խեղաթյուրումների այս գրոհին.
Ես շատ ուրախ կլինեմ, եթե ATAA-ն դատական հայց ներկայացնի նախագահ Բայդենի դեմ, որը կհանգեցնի Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված ցեղասպանության հանցագործության հանրայնացմանն ամբողջ աշխարհում։ ATAA-ի իրավաբանները հաճույքով կհարստանան՝ վարձատրվելով նման անլուրջ հայց ներկայացնելու համար:

Եթե Էլեքդաղն իսկապես սահմանադրական իրավունքի փորձագետ էր, ինչո՞ւ նա դատի չէր տվել նախագահ Ռոնալդ Ռեյգանին 1981 թվականին և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին 1984-ին, երբ նրանք ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը՝ Վաշինգտոնում իր դեսպան եղած ժամանակ: Ինչո՞ւ ATAA-ն հայցեր չէր ներկայացրել 1975 թվականին՝ Ներկայացուցիչների պալատի, 2019 թվականին՝ Սենատի ու Ներկայացուցիչների պալատի և ԱՄՆ բոլոր 50 նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար:

ATAA-ն կարող է շատ գումար և ջանք խնայել՝ պարզապես հարցնելով Google-ի Արհեստական բանականության (AI) կայքին, արդյոք թուրքերը կարող են դատի տալ նախագահ Բայդենին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար։ Ահա AI-ի պատասխանը.

«Ոչ, Բայդենը չի խախտել Սահմանադրությունը՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը։ Սահմանադրությունը բացահայտորեն չի արգելում նախագահին նման հայտարարություն անել, և չկա որևէ նախադեպ, որը ենթադրում է, որ այն հակասահմանադրական կհամարվի… Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրության կողմից հայերի համակարգված բնաջնջումն էր Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ:  Ցեղասպանության ժամանակ  սպանվել է մոտավորապես 1.5-ից 2 միլիոն հայ: Թուրքիայի կառավարությունը երկար ժամանակ հերքել է, որ ցեղասպանություն է տեղի ունեցել, սակայն կան անհամար ապացույցներ, որոնք հաստատում են դրա եղելությունը: Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը վաղուց ուշացած քայլ էր մարդկության պատմության ամենամութ էջերից մեկի ճանաչման համար: Սա հզոր հայտարարություն է մարդու իրավունքների և արդարության նկատմամբ Ամերիկայի հանձնառության մասին»:

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

12:54
Մաhաgել է բժշկական գիտությունների թեկնածու, դասախոս Ռուբեն Բեկյանը
«Մեզանից հեռացել է մեր ամբիոնի այցեքարտը, մեր ամբիոնը խորը իմաստով և գեղեցիկ հմայքով հարստացրած սյուներից մեկը»:
Աղբյուր` Panorama.am
12:44
Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում
«Մասնակիցների թիվը մոտ 525 հազար է, եթե կրկնահաշվարկ անենք՝ մոտ 460 հազար է: Եվ, ըստ էության, մենք կարծում ենք, որ կուտակային ֆոնդերն...
Աղբյուր` Panorama.am
12:38
«Ամենայն անկեղծությամբ». ARARAT-ը ներկայացնում է գովազդային նոր արշավը
«Ամենայն անկեղծությամբ»՝ ARARAT-ի նոր գովազդային արշավը բրենդի պատմության ևս մեկ հատոր է։ ARARAT հայկական կոնյակը, շարունակելով...
Աղբյուր` Panorama.am
12:15
Այդ «ավաղ»-ը վաղը կարող է «վա՜խ»-ի վերածվել. Սիլվա Ադամյանը՝ Սևանա լճի մաքրման աշխատանքների ձախողման մասին
Սևանի տարեկան ծրագրով նախատեսված էր, որ 2024 թվականին պետք է 382,42 հա տարածքում ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքներ իրականացվեին։...
Աղբյուր` Panorama.am
12:07
Ինչ է ասում Գուրգեն Մահարին Աննա Հակոբյանին
ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի կողքը զբաղեցնող Աննա Հակոբյանը իրենց խիստ պարտավորված էր երեկ զգացել․ բա թե՝ «պարզվում է...
Աղբյուր` Panorama.am
11:55
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողություններն ու օգտագործել ըստ իրենց հայեցողության. Արթուր Խաչատրյան
«Արցախի Հանրապետության քաղաքացիների գումարն ինչո՞ւ հանկարծ Հայաստանի իշխանությունները որոշեցին խլել և օգտագործել՝ ըստ իրենց...
Աղբյուր` Panorama.am
11:50
Աննա Հակոբյանը հիասթափված է
«Կրթությունը նորաձև է» արշավի մասին հայտարարած Փաշինյանի կինն արդեն հասցրել է հիասթափվել։ Նա գրել է. «2025 թվականը...
Աղբյուր` Panorama.am
11:39
Տերյան փողոցում երեկ ջրհեղեղ էր, այսօր՝ խաթարված երթևեկություն
Տերյան փողոցում՝ Կենտրոն վարչական շրջանի շենքից մի քանի մետր այն կողմ երեկ դիտահորից ժամեր շարունակ մեծ ճնշումով ջուր էր հոսում։  Փողոցն...
Աղբյուր` Panorama.am
11:21
Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի անվտանգության ապահովմանը․ Կոպիրկին
«Խոսելով Հայաստանի անվտանգության ապահովման խնդիրների մասին՝ մենք հավատարիմ ենք այն դիրքորոշմանը, որ ռուս-հայկական դաշնակցային...
Աղբյուր` Panorama.am
11:19
Արցախցիների կուտակային կենսաթոշակային ֆոնդերի գումարներն ապահով պահվում են. ԿԲ փոխնախագահ
«Արցախցիների կուտակային կենսաթոշակային ֆոնդերն ապահով են, դրանց գոյության հետ ոչ մի խնդիր չկա»,-Ազգային ժողովում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
11:08
ԳԱԶ-32213-ի վարորդը փախել է. Մանրամասներ մոտոցիկլավարի մահվան պատճառ դարձած վթարից
Երևանի Սեբաստիայի փողոցում նոյեմբերի 22-ին, կեսգիշերն անց, իրար են բախվել «ԳԱԶ-32213»-ը և «Հոնդա» մակնիշի...
Աղբյուր` Panorama.am
11:02
Ապագա ընտրությունների մասնակիցներն ու նպատակները. Վահե Հովհաննիսյան
«Գալիք ընտրությունների պատկերը հիմնական ուրվագծերով պարզ է։ Մեծ հաշվով, սա չի լինելու ընտրություն քաղաքական կուսակցությունների միջև,...
Աղբյուր` Panorama.am
11:00
Սինգապուրում մեկնարկում է շախմատի աշխարհի առաջնությունը
Գործող աշխարհի չեմպիոն, 32-ամյա չինացի Դին Լիրեն, թե՞ 18-ամյա հնդիկ Գուկեշ Դոմարաջու
Աղբյուր` Panorama.am
10:51
Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է
«... Եթե կորցնենք Արցախը, ապա մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը»։
Աղբյուր` Panorama.am
10:45
Թբիլիսիում իրավիճակը լարված է
Թբիլիսիի Ազատության հրապարակում մոբիլիզացվել է ոստիկանության հատուկ տեխնիկա՝ բերվել  են ջրցան մեքենաներ և հատուկ ջոկատայիններ։ Վրացական...
Աղբյուր` Panorama.am
10:39
Երկրի տեղեկատվական անվտանգության համար պատասխանատու ՊՈԱԿ-ը զբաղված է ներքաղաքական հարցերով. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «ՀՀ Պաշտպանության նախարարությունը մամլո հաղորդագրությամբ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Արսեն Զախարյանը հերթական հանդիպումն է բաց թողել
«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի ներկայացուցիչ Գենադի Գոլուբինը խոսել է այն մասին, թե ինչու ֆուտբոլիստը չի ընդգրկվել...
Աղբյուր` Panorama.am
10:28
CNN. Իսրայելը և «Հըզբոլլահը» մոտ են հրադադարի համաձայնությանը
Իսրայելը և շիական «Հըզբոլլահ» կազմակերպությունը մոտ են Լիբանանում հրադադարի հաստատմանը։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով իր...
Աղբյուր` Panorama.am
10:08
Բեռնատար ինքնաթիռն ընկել է Լիտվիայի մայրաքաղաքի բնակելի տների վրա
Վիլնյուսում վթարի ենթարկված DHL բեռնատար ինքնաթիռն այնտեղ էր թռչում Գերմանիայից։ lenta.ru-ի փոխանցմամբ,այդ տեղեկությունն առկա է FlightAware...
Աղբյուր` Panorama.am
10:04
Հոլանդին սպառնում է ազատազրկում
«Մանչեսթեր Սիթիի» և Նորվեգիայի հավաքականի հարձակվող Էրլինգ Հոլանդը Շվեյցարիայում կարող է դատապարտվել մեկօրյա ազատազրկման՝ 60...
Աղբյուր` Panorama.am
09:54
Հայաստանի իշխանությունը ներկայացնող հատվածն աջակցեց ադրբեջանական իշխանություններին. Աբրահամյան
«Ադրբեջանին գովերգող եվրոպացի շատ չինովնիկներ առհասարակ մոռացության տվեցին Բաքվի բանտերում գտնվող հայ գերիներին»:
Աղբյուր` Panorama.am
09:48
Նախավերջին խաղափուլից առաջ առաջատարների շարքում է շախմատիստ Տիգրան Համբարձումյանը
Շախմատի աշխարհի 8-12 տարեկան պատանիների և աղջիկների առաջնություն
Աղբյուր` Panorama.am
09:26
Վանաձորում մեքենա է այրվել
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 25-ին, ժամը 04:10-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բաթումի...
Աղբյուր` Panorama.am
09:15
Նոյեմբերի 25-ին փոխանակման կետերում դոլարի և եվրոյի փոխարժեքներն աճել են, ռուբլունը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 25-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 387.83 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:13
Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
09:03
Ուրեմն սա մեր մահը չէ.Անթալիայում այրվող ռուսական ինքնաթիռից փախչող ուղևորներ
Թուրքիայի Անթալիայի օդանավակայանում վայրէջք կատարելիս ռուսական Azimut ավիաընկերության ինքնաթիռում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
09:01
Ցերեկվանից սկսած ջերմաստիճանը կնվազի
Երևանում նոյեմբերի 28-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-27-ին, 28-ի գիշերը սպասվում են տեղումներ։...
Աղբյուր` Panorama.am
08:55
Վրաստանի խորհրդարանում այսօր անվտանգության ուժեղացված միջոցառումներ են նախատեսված
Վրաստան ի խորհրդարանում այսօր նշանակված է 11-րդ գումարման նորընտիր խորհրդարանի առաջին նիստը։ Վրացական ԶԼՄ-ների փոխանցմամբ, այդ առթիվ սահմանված է...
Աղբյուր` Panorama.am
08:38
Նոյեմբերի 25-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:35
Թբիլիսիում ցուցարարների հետ բախումներ են տեղի ունեցել
Թբիլիսիում, խորհրդարանի շենքի մոտ, որտեղ բողոքի ակցիա էր ընթանում խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ, ծեծկռտուք է տեղի ունեցել...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները
12:29 25/11/2024

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}