
Պահանջում ենք դադարեցնել Արցախում Ադրբեջանի վարած հայերի էթնիկ զտման ու ցեղասպանական քաղաքականությունը․ Ակցիա Ստեփանակերտում
«Ոչ Արցախի էթնիկ զտմանը» շարժման մասնակիցները խաղաղ ակցիա են իրականացրել ՝ Ստեփանակերտ-Շուշի ճանապարհի սկզբնամասում։ Հանրահավաքին մասնակիցները պահանջում են անհապաղ հեռացնել ադրբեջանական անցակետն և դադարեցնել Արցախի ապաշրջափակումը:
«ՈՉ` Արցախի Հանրապետության էթնիկ զտմանը» շարժում:
Օր երրորդ։
Պահանջում ենք դադարեցնել Արցախում Ադրբեջանի վարած հայերի էթնիկ զտման ու ցեղասպանական քաղաքականությունը և ապահովել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կատարումը:
Մեր անժամկետ պայքարը շարունակվում է»,- նշում են մասնակիցները։