Գլխավոր դատախազը «հոկտեմբերի 27»-ի և «մարտի 1»-ի գործերի վերաբերյալ բովանդակային առումով ասելիք չունի
««Հոկտեմբերի 27»-ի և «մարտի 1»-ի գործերի վերաբերյալ դատախազության 2022 թվականի գործունեության մասին հաղորդման նախագծում ներառված են եղել, բայց իմ կողմից դրանք վերջնական տարբերակում չեն ներառվել, քանի որ, իմ գնահատմամբ, մենք բովանդակային առումով Ազգային ժողովին և հասարակությանը, ցավոք, դեռ ասելիք չունեինք»,- Ազգային ժողովում հայտարարեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության դատախազության 2022 թվականի գործունեության մասին հաղորդումը։
Նա նշեց, որ երկու վարույթներով էլ որոշակի քննչական գործողություններ կատարվում են։
Ա. Վարդապետյանն ասաց, որ «մարտի 1»-ի գործը կազմած է 800 հատորից, գտնվում է մեկ քննիչի վրույթում, ամեն շաբաթ առնվազն մեկ անգամ զեկուցվում է իր մոտ, քննարկվում է, ըստ ժամկետների հրատապության այդ դրվագները քննարկվում են։
«Գրություն եմ հասցերագրել հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին՝ խնդրելով դիտարկել քննչական խումբ ձևավորելու հնարավորությունը, քանի որ այս ծավալի վարույթը մեկ քննիչի կողմից քննելն ուղղակի անիրատեսական է»,- ասաց Վարդապետյանը՝ նշելով, որ 2023 հաղորդման մեջ 800 հատորի վերաբերյալ ոչ ամբողջությամբ, բայց առանձին դրվագների վերաբերյալ հաշվետվություն ներկայացրած կլինեն։
Ինչ վերաբերում է «հոկտեմբերի 27»-ի գործին, նա ասաց, որ ուղղակի ֆիզիկապես այդ վարույթին չի հասցրել անդրադառնալ։
«Պաշտոնավարում եմ 2022 սեպտեմբերից։ Այս երկու գործերից ինձ համար ամենառաջնայինը «մարտի 1»- գործն էր՝ հաշի առնելով ժամկետների առկայությունը։ Կարծում եմ՝ տարվա երկրորդ կեսում «հոկտեմբերի 27»-ի վերաբերյալ կհասցնենք այս ձևաչափով անդրադառնալ»,- ասաց նա։
Վարդապետյանը խոսքի վերջում կրկնեց, որ, ցավոք սրտի, կալորիական և բովանդակային շատ բան չունի ասելու երկու վարույթներով էլ, բայց աշխատանքները տարվում են։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան