Քրեական հետապնդման է ենթարկվում 6 «օրենքով գող»
2022 թվականի ընթացքում արձանագրվել է քրեական ենթամշակույթին առնչվող
հանցագործությունների 25 դեպք՝ նախորդ տարվա 14-ի դիմաց, այսինքն՝ դեպքերն աճել են 11-ով
կամ 78.6 %-ով: Ազգային ժողովում հայտարարեց Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության դատախազության 2022 թվականի գործունեության մասին հաղորդումը։
Ներկա պահին դատարանում քննվող, քրեական ենթամշակույթին առնչվող հոդվածներով քրեական հետապնդման է ենթարկվում 6 «օրենքով գող», ևս 3 «օրենքով գողի» նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել նախաքննության փուլում գտնվող վարույթներով:
Ընթացիկ տարում զգալիորեն աճել են ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելու,
պահելու և ապօրինի շրջանառության դեպքերը:
2021 թվականին արձանագրվել է ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և ապօրինի շրջանառության 714 դեպք, 2022 թվականի ընթացքում՝ 887 դեպք, այսինքն՝ դեպքերն աճել են 173-ով կամ 24.2%-ով: Բացահայտումը կազմել է 64.1%՝ նախորդ տարվա 86.0%-ի
դիմաց:
«Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ վերոնշյալ հանցագործությունները սկսել են աճել 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, որի ընթացքում, ինչպես նաև դրանից հետո, մի շարք անձանց կողմից ապօրինի կերպով ՀՀ է տեղափոխվել զենք-զինամթերք: Այդ մասին է վկայում նաև նախաձեռնված վարույթների ուսումնասիրությունը, որի արդյունքում պարզվել է, որ անձինք կամովին զենք-զինամթերք հանձնելուց հետո հայտնել են, որ դրանք իրենք կամ իրենց հարազատները Հայաստան են տեղափոխել 44- օրյա պատերազմի ընթացքում կամ դրանից անմիջապես հետո»,- նշված է հաղորդման մեջ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան