Արթուր Ալեքսանյան. Փարիզում նպատակ ունեմ անել այն, ինչ Տոկիոյում չստացվեց
«Իմ բոլոր հաղթանակներն ունեն իրենց տեղը, որովհետև ամեն հաղթանակի համար գիտեք՝ ինչքան աշխատանք ենք կատարում մարզիչների հետ միասին»,- ասուլիսում ասաց Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, որը Խորվաթիայում վերջերս անցկացված Եվրոպայի առաջնությունում 6-րդ անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։
Նա նշեց, որ Հայաստանի հավաքականն աշխարհի լավագույն թիմերից մեկն է, մարզիչներն էլ աշխարհի լավագույն մարզիչներից են:
«Ուժեղ հավաքական ունենք, ամեն ինչ անելու ենք գալիք աշխարհի առաջնությանը լավ հանդես գանք, դրանից հետո Օլիմպիական խաղերում բարձր պահենք մեր երկրի պատիվը»,- ասաց Ա. Ալեքսանյանը։
Նա նշեց, որ նպատակ ունի, այն ինչը չստացվեց Տոկիոյում, անել Փարիզում ու դառնալ Օլիմպիական կրկնակի չեմպիոն, դրա համար իրենից կախված ամեն ինչ անելու է։
Ասուլիսին ներկա Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոն հռչակված 77 կգ քաշային Մալխաս Ամոյանն ասաց. «Ուրախ եմ, որ կարողացա Եվրոպայի կրկնակի չեմպիոն դառնալ: Այս անգամ ավելի բարդ ստացվեց:
Եզրափակչում մրցակիցս շատ լավ էր պատրաստվել ու ամեն ինչ անում էր հաղթանակի համար: 20 վայրկյանում կարողացա հնարք կատարել ու հետ բերել կորցրածս միավորները: Ասեմ՝ եզրափակիչ գոտեմարտից գոհ չեմ, եթե այդ հնարքը չանեի, կարող էր ճակատագրական լիներ ինձ համար»:
Նա նշեց, որ այս հաղթանակն իրեն ավելի մեծ ուժ տվեց այս քաշային կարգում, գալիք մրցաշարերին ավելի վստահ կմոտենա:
«Բացերը շատ են, պետք է մարզիչների հետ լրացնել դրանք, աշխարհի առաջնությանը պատրաստ մոտենալու համար, որը Փարիզ տանող ճանապարհի գլխավոր կետն է: Ինձնից հասնում է լավ մարզվել և կարողանալ նվաճել Օլիմպիական խաղերի ուղեգիր, այնուհետև՝ հաղթող ճանաչվել»,- ասաց Մալխաս Ամոյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ըմբշամարտի ԵԱ. Արթուր Ալեքսանյանը՝ չեմպիոն
- Ըմբշամարտի ԵԱ. Մալխաս Ամոյանը՝ Եվրոպայի չեմպիոն
- Ըմբշամարտի ԵԱ. Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել եզրափակիչ
- Ըմբշամարտի ԵԱ․ Մալխաս Ամոյանը, Վիգեն Նազարյանը և Դավիթ Օվասապյանը քառորդ եզրափակչում են
- Ըմբշամարտի ԵԱ. Հայաստանի ազատ ոճի հավաքականը թիմային հաշվարկում 5-րդն է
- Ըմբշամարտի ԵԱ. Արսեն Հարությունյանը՝ Եվրոպայի չեմպիոն
- Ըմբշամարտի ԵԱ. Վազգեն Թևանյանը՝ Եվրոպայի չեմպիոն
- Ըմբշամարտի ԵԱ․ Կիսաեզրափակչում Արսեն Հարությունյանը կգոտեմարտի Արման Էլոյանի հետ
- Ըմբշամարտի ԵԱ. Արսեն Հարությունյանը հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ
- Ըմբշամարտի ԵԱ․ Վազգեն Թևանյանը եզրափակչում է
- Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի աղյուսակում տեղ են գտել 4 հայ ըմբիշներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան