Flyone-ի ուղևորները Երևան հասնել չեն կարողանում
Flyone ավիաընկերության Փարիզ-Երևան չվերթը, որը նախատեսված էր երեկ 23։10-ին, չի կայացել։ Այս մասին Panorama.am-ը տեղեկացված «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական էջից։
Չվերթի իրականացման մասին սյունակում որևէ տեղեկատվություն նշված չէ, փոխարենը գրված է «դիմել ավիաընկերությանը»։
Ավիաընկերության տարածած հայտարարության մեջ նշվում է, Թուրքիայի ավիացիոն իշխանությունները մայիսի 2-ին FLYONE ARMENIA ընկերությանը չեն տրամադրել Թուրքիայի օդային տարածքով տարանցման (overflight) հնարավորություն։
Ստեղծված իրավիճակի հետևանքով՝ ընկերությունը ստիպված է եղել չեղարկել Երևան- Փարիզ- Երևան ուղղությամբ չվերթը:
Հայտարարության ներքո օգտատերերից մեկը նշել է, որ նույն ճակատագրին է արժանացել դեպի Բեյրութ չվերթը։ Շատերն էլ անհանգստացել են դեպի Փարիզ ու այլ ուղղություններով իրենց տոմսերի համար։
Նշենք, որ այս ընկերությունը չեղարկել է այսօր նախատեսված Երևան-Մինվոդի չվերթը, այսօր առավոտյան ժամը 10։00-ին նախատեսված դեպի Նովոսիբիրսկ չվերթն էլ կիրականացվի 10 ժամ ուժացումով։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան Խաչատուր Սուքիասյանի ավիաընկերությանը թույլ չի տալիս թռչել իր օդային տարածքով
- Թուրքիան փակել է օդային տարածքը Flyone Armenia ավիաընկերության համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան