Իրանն առգրավել է Պանամայի դրոշով նավթատար նավը. Հայտնում են ԱՄՆ-ից
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) չորեքշաբթի օրը Հորմուզի նեղուցում գրավել է Պանամայի դրոշով նավթատար նավը: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ, այդ մասին հայտնում է ԱՄՆ ռազմածովային ուժերի հինգերորդ նավատորմը:
«Մայիսի 3-ին տեղական ժամանակով մոտավորապես ժամը 6.20-ին Պանամայի դրոշով նավթատար Niovi նավը առևանգվել է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի նավատորմի կողմից՝ երբ անցնելիս է եղել Հորմուզի նեղուցով»,-ասվում է Հինգերորդ նավատորմի Twitter-ի հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ լցանավը լքել է Դուբայի նավահանգիստը և շարժվում էր դեպի ԱՄԷ Էլ Ֆուջեյրա քաղաքի նավահանգիստ, երբ շրջապատվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տասնյակ նավերով և ստիպել փոխել ուղղությունը Իրանի տարածքային ջրերի ուղղությամբ։ Բանդար Աբաս նավահանգստի մոտ։
Անցյալ հինգշաբթի, ԱՄՆ ռազմածովային ուժերի հինգերորդ նավատորմը հայտարարեց, որ Մարշալյան կղզիների դրոշով նավթային տանկերը բռնագրավվել է Օմանի ծոցում Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի նավատորմի կողմից: Ավելի ուշ ISNA գործակալությունը, հղում անելով իրանական բանակին, տեղեկություն է տարածել, որ Իրանի ռազմածովային ուժերը Օմանի ծոցում կալանել են անհայտ ներխուժող նավ, որը նավթի տանկեր է, ըստ ամենայնի, պատկանում է ԱՄՆ-ին։
Հարակից հրապարակումներ`
- Իրանի ԱԳՆ-ն ամաչեցրել է ԱՄՆ-ին և ԵՄ-ին՝ Պաղեստինի «օկուպացման» հարցում Իսրայելին օգնելու համար
- ԱՄՆ-ն Իրանին մեղադրում է Օմանի ծոցում նավթային տանկերի առևանգման մեջ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան