Վիվա-ՄՏՍ. Արևային էներգիան և արդի տեխնոլոգիաները բնապահպանական ծրագրերում
Առաջնորդվել կառավարման այն մոդելով, որի հիմքում պատասխանատվությունն է, զարգացմանը նպաստելու ցանկությունը և արդյունքի հասնելու ձգտումը. այս սկզբունքներով են աշխատում Վիվա-ՄՏՍ-ը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) համատեղ ծրագրերի իրականացման ընթացքում: Տարիների գործընկերները երկրի և էկոհամակարգի պահպանման մասին հոգ են տանում ոչ միայն միջազգայնորեն հռչակված կոնկրետ օրերի շրջանակում, այլ գրեթե ամենօրյա ռեժիմով՝ երկարատև արդյունք ապահովող ծրագրերի միջոցով:
Վիվա-ՄՏՍ-ից հայտնում են, որ արջերի հարձակման թիրախում առավել հաճախ գտնվող մարզում՝ Վայոց ձորում, իրականացվել է «Էլեկտրական հովիվների» ներդրման երկրորդ փուլը: Արևային էներգիայով սնուցվող «Էլեկտրական հովիվների» աշխատանքին սպասում են հատկապես Եղեգիս համայնքում: Տեղի ֆերմերներից երկուսը վերջին տարիներին զգալի վնաս են կրել մեղրասեր չորքոտանու հարձակման հետևանքով. նրանցից մեկը կորցրել է 47 մեղվափեթակ, իսկ մյուսը՝ յոթ խոշոր եղջերավոր: Այս նվիրատվության արդյունքում 15 ֆերմերի տնտեսության պահպանման հարց կլուծվի: Արևային էներգիայով սնվող 15 համակարգ է տրամադրվել Եղեգիս (7), Արենի (4) և Վայք (4) համայնքներին:
«Մենք պետք է ոչ թե բավարարվենք Հայաստանն արևի երկիր անվանելով, այլև օգտվենք այդ կարևորագույն ռեսուրսից: Հատկապես հիմա, երբ աշխարհի զարգացման հիմքում մեծ տեղ է հատկացվում արևային էներգիայով տեխնոլոգիաների արդիականացմանը: Մենք մեր գործընկերների հետ ընտրել ենք առաջ շարժվելու ճանապարհը: Այս ծրագրի հիմքում կա հետևյալ տրամաբանությունը. եթե տեխնոլոգիաների զարգացումը թույլ է տալիս կարգավորել բնության հետ հաշտ ապրելու մեխանիզմը, ապա անհրաժեշտ է հնարավորինս օգտվել դրանից»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:
«Նոր տեխնոլոգիաները շատ արագ են զարգանում ու մուտք գործում մեր կյանքի ցանկացած ոլորտ։ Այսօր արդեն առանց դրանց մենք չենք կարող լուծել մեր առջև ծառացած բնապահպանական մարտահրավերները, հատկապես մարդ-վայրի բնություն հակասությունները», – ասել է FPWC-ի հիմնադիր տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։
«Էլեկտրական հովիվների» հետ աշխատելու փորձ ունեցող Եղեգիս համայնքում ևս այս ներդրման արդյունավետությունը բարձր են գնահատում։ Համայնքապետ Արթուր Ստեփանյանն ասում է, որ եթե առաջ դեղձի կարմրելուց հետո արջերի առաջն առնել չէր լինում, ապա հիմա նմանատիպ խնդիր ընդհանրապես չունեն։ Նախկինում իրենց այգիները կամ փեթակները գյուղացիները քարերով էին ցանկապատում, ինչն, իհարկե, ապարդյուն էր։ «Էլեկտրական հովիվների» ներդրումից հետո Եղեգիսում կտրուկ նվազել են արջերի հարձակումները։ Սարքավորումների արդյունավետությունն առավելապես ընդգծվում է հատկապես բնակավայրերից հեռու գտնվող արոտների դեպքում։ Այժմ համագյուղացիները մեկ «էլեկտրական հովիվով» կարողանում են պաշտպանել մի քանի տնտեսություն։
Անցնելով «էլեկտրական հովվի» օգտագործման հատուկ դասընթաց՝ ֆերմերը կարող է 10-15 րոպեում ցանկապատել 7500 մ2 տարածք: Համակարգը բաղկացած է արևային պանելից, միկրոփոխակերպիչից, ակումուլյատորային մարտկոցից, գեներատորից և արագ մոնտաժվող ու ապամոնտաժվող 300-գծամետր ցանկապատից:
Հարակից հրապարակումներ`
- Վիվա-ՄՏՍ. Փոքր Վեդին տարեկան կտնտեսի շուրջ 1 միլիոն դրամ
- Վիվա-ՄՏՍ. Արարատի մարզում «Էլեկտրական հովիվների» ներդրման ծրագիր է իրականացվել
- «Կինը…». Վիվա-ՄՏՍ-ի նախագիծը՝ նվիրված կանանց միամսյակին
- Վիվա-ՄՏՍ-ը Գյումրիում գործարկել է 5G ցանց
- Վիվա-ՄՏՍ. Ավարտվել է ենթակառուցվածքների արդի համակարգերի ներդրման հերթական ծրագիրը
- Հերթական անգամ՝ առաջինը Հայաստանում. Վիվա-ՄՏՍ-ը Երևանում գործարկել է Հայաստանի առաջին 5G ցանցը
- Վիվա-ՄՏՍ. Գործընկերության արդյունքը՝ ընտանիքի և երեխայի կյանքի որակի փոփոխություն
- Ի՞նչ նվեր են գերադասում կանայք Մարտի 8-ի կապակցությամբ․ Վիվա-ՄՏՍ-ի հարցումը
- Վիվա-ՄՏՍ-ի ծածկույթի քարտեզի և տեխնոլոգիաների վերաբերյալ վերջին տեղեկությունները հասանելի են հանրությանը
- Օրթեզավորում՝ վիրավորում ստացած զինվորներին կյանքի հուն վերադարձնելու նպատակով Վիվա-ՄՏՍ-ն ու «Զինվորի տուն»-ը դարձյալ ձեռքբերում ունեն. 22-ամյա Հայկի պատմությունը
- Վիվա-ՄՏՍ. Ավելի քան յոթ տարի՝ անհատական օգնականի աջակցությունից օգտվող ընտանիքների կողքին
- Թիրախային աջակցությունը Վիվա-ՄՏՍ-ի ուշադրության կենտրոնում
- Վիվա-ՄՏՍ-ի «+100 րոպե» և «+300 րոպե» ծառայություններն արդեն հասանելի են նաև «X» և «Y» հետվճարային սակագնային պլանների բաժանորդներին
- Վիվա-ՄՏՍ. օրթեզավորում՝ վիրավորումից հետո
- Վիվա-ՄՏՍ. Սահմանամերձ Տիգրանաշենում լուսավորության էներգախնայող համակարգ է գործարկվել
- Վիվա-ՄՏՍ. արդյունավետ լուծում՝ ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով
- Վիվա-ՄՏՍ. Սահմանապահ Չինարիում առողջապահական կարևոր հարցեր են լուծվել
- Վիվա-ՄՏՍ. Արևային էներգիայի կիրառումը բջջային կապի ենթակառուցվածքում
- Վիվա-ՄՏՍ-ն առաջարկում է լավագույն սակագին. 7 Դ/ՄԲ՝ Վրաստանում, Եգիպտոսում, ԱՄԷ-ում և 50 այլ երկրում ռոումինգում գտնվելիս
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան