Պատելը մանրամասնել է, ո՞վ է ամերիկյան կողմից մասնակցում վաշինգտոնյան բանակցություններին
«Որևէ նոր բան չունեմ ձեզ համար։ Մենք հավատարիմ ենք մնում այս գործընթացին, հավատարիմ ենք մնում Հարավային Կովկասում խաղաղ ապագայի խթանմանը։ Հավատում ենք, որ ուղիղ երկխոսությունը խնդիրների լուծման բանալին է»,-այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպի խոսնակ Վեդանտ Պատելը՝ պատասխանելով Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարիների երկրորդ օրվա հանդիպումների վերաբերյալ հարցին։
Բանախոսն ասել է, որ չի պատրաստվում հանդիպումներից առաջ անցնել։
Հարցին, քանի որ հանդիպումներն անցնում են փակ դռների հետևում՝ Պատելը կարո՞ղ է ասել, թե ովքեր են հանդիպման մասնակիցները։
«Երկու նախարարները, է՞լ ով կա այնտեղ»,-հարցրել է լրագրողը։
Ի պատասխան Պատելը նշել է, որ պատվիրակությունների կազմի մասին խոսելը թողնում է կողմերին, սակայն ԱՄՆ կողմից կան մարդիկ, որ խորապես ընդգրկված են գործընթացում։
«Ակնհայտ է, որ կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Լու Բոնոն խորապես ընդգկված է եղել դրանում ոչ միայն այս հանդիպումների, այլև Հարավային Կովկասում իր շարունակական ներգրավվածության միջոցով: Գիտեք, որ քարտուղար Բլինքենը երեկ առավոտյան ներկա է եղել լիագումար նիստին և հնարավորություն է ունեցել կիրակի երեկոյան հյուրընկալել նախարարներին ընթրիքի շրջանակում»,-նշել է նա՝ ավելացնելով, որ ԱՄՆ-ն շարունակելու է մեծ ներգրավվածություն ունենալ պրոցեսին։
Հարցին, հնարավո՞ր է պետքարտուղարը կրկին հանդիպի Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարների հետ, Պատելը պատասխանել է, որ չի կարող գրաֆիկից առաջ ընկնել։
Ինչքանո՞վ կոզմերի կմոտենան միմյանց այս բանակցությունների ավարտին։ Պետդեպի ներկայացուցիչը խուսափել է պատասխանելուց՝ նշելով, չի ցանկանում հիպոթետիկ դաշտ մտնել։
Հիշեցնենք, որ մայիսի 1-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կայացել է ԱԳ նախարարի պաշտոնը զբողեցնող Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բարյամովի հանդիպումը:
Քննարկվել են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցեր:
Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան