Փաշինյան. Խաղաղությունն իրատեսորեն հնարավոր է այն պարամետրերով, որոնք սկզբունքորեն ընդունելի չեն ՀՀ ժողովրդի համար
«Մեր տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձությունները որոշակի ազդեցություն են ունեցել միջազգային իրադրության հետագա զարգացման վրա»,-ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանի հարցին ի պատասխան՝ հայտարարեց այսօր ԱԺ եկած Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով, մեր տարածաշրջանում անվտանգության ու կայունության համակարգերը դեֆորմացվում են կամ դեֆորմացված են, ինչը նշանակում է, որ մենք առերեսվում ենք լրացուցիչ անվտանգային մարտահրավերների։
«Այդ համակարգը ակնհայտորեն չի գործում բավարար արդյունավետությամբ։ Այս առումով, իհարկե, մեր ռազմավարական խնդիրն է, այդ դեֆորմացիայի արդյունքում առաջացած մարտահրավերները կառավարել, կամ այդ դեֆորմացիայի բերած անհարթությունները հարթել, բայց ինչ ձևերով ու միջոցներով է հնարավոր դա անել, կարող է լինել վարկած կամ առաջարկ, մոտեցում, որ պետք է նոր կոմպոնենտներ ավելացնել այդ անվտանգային ընդհանուր ճարտարապետությանը։ Բայց դա փաստ չէ, որ դրանով ռազմավարական անվտանգությունը կապահովվի»,-ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով, Հայաստանի անվտանգությունը կարող է ապահովել համպարփակ խաղաղությունը։
«Սա շատ կարևոր է։ Արդյո՞ք իրատեսական է խաղաղությունը։ Այո հնարավոր է, բայց պետք է հնարավոր լինի ավելի դետալացված արձանագրել, թե ինչպես է հնարավոր խաղաղությունը։ Պրոբլեմն այն է, որ այստեղ կա երկու կոմպոնենտ՝ առաջինը խաղաղության հասնելու քաղաքական կամք, երկրորդը՝ խաղաղության հասնելու պարամետրերի մանրամասները։ Ակնհայտ է, որ մենք խաղաղության հասնելու քաղաքական կամք ունենք։ Խնդիրն այն է, թե ինչքանով մեզ կհաջողվի բանակցային գործընթացի արդյունքում ձևավորել խաղաղության այնպիսի պարամետրեր, որոնք կարող են ընդունելի լինել Հայաստանի Հանրապետության կամ Հայաստանի Հանրապետության ժողովրդի համար, քանի որ այո, կա տարբերակ, որ խաղաղությունն իրատեսորեն հնարավոր լինի այն պարամետրերով, որոնք սկզբունքորեն Հայաստանի Հանրապետության կամ Հայաստանի Հանրապետության ժողովրդի համար, կարող են լինել տարբերակ, որ խաղաղությունն իրատեսորեն հնարավոր է այն պարամետրերով, որոնք սկզբունքորեն ընդունելի չեն Հայաստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության ժողովրդի համար։ Հետևաբար մեր խնդիրն է՝ իրատեսությունը, ընդունելիությունն ու հարցի հետ կապված էմոցիոնալ ֆոնը հնարավորինս բալանասավորել ու բերել մի հարթության վրա։ Ինչքանո՞վ հնարավոր կլինի չեմ կարող ասել, բայց որ մենք ամեն ինչ կանենք, որ դա տեղի ունենա, դա ես կարող եմ միանշանակ ասել»,-ասաց Փաշինյանը։
Հարակից հրապարակումներ`
- Խայտառակ վիճակում գտնվող, սարսափելի փոսերով փողոցը Ավինյանի տիրույթում է
- Շատ սոցծառայություններ թոշակները ձևակերպելու համար պահանջում են սոցվճարների անդորագրերը, որոնք պահպանված չեն. Արմենուհի Կյուրեղյան
- Ինչո՞ւ է թանկացել ՀԷՑ-ի նոր բաժանորդ դառնալը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան