2022-ին աճել են հասարակական կարգի, բնակչության առողջության, մարդու դեմ ուղղված հանցագործությունները
2022 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 37.612 դեպք (2021 թվականին՝ 30.245), որոնցից 21.604-ը՝ Երեան քաղաքում (2021 թվականին՝ 16.438): Նախորդ տարվա համեմատությամբ հանցագործության դեպքերն աճել են 7367-ով կամ 24.45-ով: Ազգային ժողովում հայտարարեց Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության դատախազության 2022 թվականի գործունեության մասին հաղորդումը։
2022 թվականին արձանագրվել է ոչ մեծ ծանրության, միջին ծանրության, ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների աճ: Առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերի 530-ով աճը պայմանավորված է 482 սպանության դեպքերով, որոնցից 484-ը հանկարծամահության դեպքերն են, որոնք նախկինում որպես հանցագործություն չէին հաշվառվում: Հետնաբար, 2022 թվականին կատարվել է 396 առանձնապես ծանր հանցագործություն, որը 46-ով կամ 135-ով ավել է նախորդ տարվա ցուցանիշից:
Վերլուծությունը ցույց է տալիս, որ 2022 թվականին աճել են հասարակական անվտանգության,
հասարակական կարգի, բնակչության առողջության (2021 թվականին՝ 6356, 2022 թվականին՝ 11.861 կամ 86.695-ով), մարդու (2021 թվականին՝ 4375, 2022 թվականին՝ 6565 կամ 50.156-ով), տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունները:
2022 թվականին նվազել են սեփականության դեմ ուղղված հանցագործությունները (2021 թվականին՝ 15.149-13.902 կամ 8.256-ով):
2022 թվականի ընթացքում աճ է արձանագրվել մարդու դեմ ուղղված 38 հանցատեսակով: Մարդու դեմ ուղղված հանցագործությունների` ավելացած 2190 դեպքից 484-ը կամ 22 տոկոսը, հանկարծամահության դեպքերն են, որոնցով 2022 թվականի հուլիսի 1-ից առաջ քրեական գործ (վարույթ) չէր հարուցվում:
Նվազել են մահվան ելքով ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու դեպքերը։
Հայաստանի Հանրապետության դատախազության 2022 թվականի գործունեության մասին հաղորդումը՝ այստեղ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան