Կայացել է Միրզոյան-Սալիվան-Բայրամով եռակողմ հանդիպումը
Մայիսի 3-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը:
ՀՀ ԱԳՆ հաղորդմամբ, քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին առնչվող հարցեր:
Արարատ Միրզոյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Արդբեջանի շարունակական ագրեսիվ քաղաքականությունը, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների օկուպացիան չեն նպաստում տարածաշրջանում կայունության հաստատման ջանքերին: Նախարար Միրզոյանը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի գործողությունները, ամենաբարձր մակարդակով հնչող ատելության խոսքը և ուժի կիրառման բացահայտ սպառնալիքները վկայում են Լեռնային Ղարաբաղն էթնիկ զտումների ենթարկելու Ադրբեջանի մտադրության և իրական սպառնալիքի մասին:
Ընդգծվել է, որ համապարփակ կարգավորման և տարածաշրջանում երկարատև կայունության հաստատման համար առանցքային են զորքերի հետքաշումը, Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա երկու երկրների միջև սահմանազատումը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների ու անվտանգության խնդիրների հասցեագրումը՝ միջազգայնորեն երաշխավորված երկխոսության մեխանիզմի շրջանակներում:
Հարակից հրապարակումներ`
- Սա մեծ խաղ է, նաև՝ Ադրբեջանի կողմից, Հարավային Կովկասից ՌԴ-ին դուրս մղելու ուղղությամբ.Ռուբեն Վարդանյանը՝ վաշինգտոնյան բանակցությունների մասին
- Պատելը մանրամասնել է, ո՞վ է ամերիկյան կողմից մասնակցում վաշինգտոնյան բանակցություններին
- Թուրքական նախապայմաններով այս պահին ԱՄՆ-ում բանակցում է Միրզոյանը. Թևանյան
- Ոչ մի ակնկալիք. Քաղաքացիները՝ վաշինգտոնյան բանակցությունների մասին
- Անդրանիկ Հովհաննիսյան. Եթե սա չի համապատասխանում իրականությանը, ապա Վաշինգտոնում հայկական պատվիրակության անդամներից գոնե մեկը թող հայտարարություն անի
- Սուրենյանց. Ցավոք, այս հակիրճ պատասխանն ընդհանուր պատկերացում տալիս է Վաշինգտոնի միջնորդությամբ հայ-ադրբեջանական բանակցությունների բովանդակության մասին
- Արարատ Միրզոյանը մեկնում է Վաշինգտոն
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին