ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի վիճակը վատացել է, նրան տեղափոխել են հիվանդանոց. armlur.am
ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի վիճակը մայիսի 1-ին վատացել է, նրան տեղափոխել են հիվանդանոց և վիրահատել: armlur.am-ին այս մասին ասել է փաստաբան Երեմ Սարգսյանը:
Դատական նիստը հետաձգվել է:
«Հունվարի 18-ին Գագիկ Խաչատրյանին դատարանը թույլատրել էր մեկնել արտերկիր բուժման նպատակով։ Նա 2023 թվականի հունվարի 20-ից մինչև փետրվարի 10-ը բացակայել էր երկրից, և չնայած մեղադրող դատախազը դեմ էր՝ մտավախություն հայտնելով, որ Խաչատրյանը Հայաստան չի վերադառնա, այնուամենայնիվ, Խաչատրյանը գնաց և հետ եկավ»,- գրել է armlur.am-ը:
Տեսանյութը՝ սկզբնաղբյուր կայքում։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Դատարանը Գագիկ Խաչատրյանին կրկին Հայաստանից մեկնելու թույլտվություն է տվել
- Գագիկ Խաչատրյանը գրավի դիմաց ազատ արձակվեց
- Գագիկ Խաչատրյանն առողջական վիճակի պատճառով դատական նիստին չի ներկայացել
- Գագիկ Խաչատրյանի եղբորորդին կշարունակի մնալ կալանքի տակ
- Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ
- Դատարանն այսօր կհրապարակի Գագիկ Խաչատրյանի խափանման միջոցի փոփոխման վճիռը