Իրականում ոչ մի նորություն էլ չի, որ Եռագույնը ծածանվում է Թուրքիայում. Մանուկյան
ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է.
«Անհասկանալի «մանկական» ոգևորություն է թևածում, թե աննախադեպ է, որ Եռագույնը ծածանվում է Թուրքիայում: «Աննախադեպության» հիվանդագին մի մոլուցք է սա: Իրականում այստեղ ոչ մի նորություն էլ չի:
Լուսանկարում ՍԾՏՀ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության շենքն է, որը տեղակայված է Ստամբուլի ուղիղ կենտրոնում, Թաքսիմ հրապարակի հարևանությամբ, Ջումհուրիյեթ պողոտայի վրա, Սուրբ Հակոբ հայկական կաթոլիկ հիվանդանոցի հիմնադրամին պատկանող պատմական շենքում: Դեռ 2000-ականներին այնտեղ, այդ ժամանակվա մշտական ներկայացուցիչ Կարեն Միրզոյանի նախաձեռնությամբ ծածանվեց հայոց Եռագույնը ու շարունակվում է ծածանվել...»։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում