Ձեզ չի՞ անհանգստացնում, որ մինչ օրս հրապարակված չէ 44-օրյա պատերազմում զոհվածների անունները.Գեղամ Նազարյանը՝ գլխավոր դատախազին
«2021 թ.-ի հունիսի 21-ին Մարտիրոսյանի և Մինասյանի կողմից Նիկոլ Փաշինյանի և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից առերևույթ պետական դավաճանություն կատարելու փաստով ներկայացվել է հաղորդում»,-խորհրդարնում գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:
Պարգամավորը հիշեցրեց, որ առաջին ատյանի դատարանի իրավական վերլուծությամբ արձանագրվել էր, որ դատախազությունն ընդունել է այն փաստը, որ ներկայացված դիմումում առկա են կոնկրետ հանցագործությունների հատկանիշներ մատնանշող տեղեկություններ և դրանցում առկա հանգամանքների շուրջ բացակայում է նույնիսկ նախնական ստուգում կատարելու անհրաժեշտությունը:
Գեղամ Նազարյանը հարցրեց, թե ինչ ընթացք ունի այդ գործը և դրա վերաբերյալ գլխավոր դատախազությունն ի՞նչ դիրքորոշում ունի, հարցաքննվե՞լ է արդյոք Նիկոլ Փաշինյանը:
«Որպես գլխավոր դատախազ, Ձեզ չի՞ անհանգստացնում այն փաստը, որ մինչ օրս հրապարակված չէ 44-օրյա պատերազմում զոհվածների և անհայտ կորածների անունները»,-երկրորդ հարցը հնչեցրեց ընդդիմադիր պատգամավորը:
Աննա Վարդապետյանը հայտնեց, որ պատգամավորի հիշատակած հաղորդումը 2021 թվականին կցվել է 44-օրյա պատերազմին վերաբերող վարույթին, որի շրջանակներում այն քննության առարկա է հանդիսացել:
Հայտնելով, որ ինքը հսկող դատախազը չէ այդ վարույթով և չգիտի, թե քանի անձ է հարցաքննվել, գիտի, որ կան հարցաքննության դեպքեր, բայց չգիտի, թե որ դրվագներով և խնդրեց գրավոր դիմել, որպեսզի հանգամանալից պատասխանի:
Նա ասաց, որ 44-օրյա պատերազմին վերաբերող վարույթները միացվել են և քննվում են այն տրամաբանությամբ, որ միևնույն հարցին ու դրվագին վերաբերող գործերը լինեն հնարավորինս կոմպակտ մեկ վարույթի շրջանակներում:
«Ես ինքս եմ խնդրել ինձ համար անհատական ցուցակները կազմել և ունենալ: Երբ դեկտեմբերին ես գնում էի եռակողմ հանդիպման, ես հստակ գիտեի բոլոր անձանց անուն, ազգանունը, ծննդյան տարեթիվը, որովհետև դրանք ինձ համար անձանց քանակ չէ, այլ անհատապես անձինք են, որոնցից յուրաքանչյուրի ճակատագիը մեծագույն արժեք է մարդու իրավունքի տեսանկյունից և ինձ համար»,-արձագանքելով 44-օրյա պատերազմում զոհվածների ամբողջական ցուցակ չլինելու մասին հարցին՝ ասաց վարդապետյանը և հավելեց, որ ԱԱԾ-ն էլ է հետևողական աշխատանք տանում իրենց հետ՝ անձանց նույնականացնելու կարգավիճակներ տալու համար:
Հարակից հրապարակումներ`
- Գլխավոր դատախազը հակադարձեց Նիկոլ Փաշինյանին. Մարտի 1-ի գործով քրեադատավարական իմաստով բացահայտված վարույթ չկա
- ԱԺ-ն գրեթե սպառեց օրակարգը՝ ընդունելով նաև ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչերը քրեականացնող օրենքը
- Քրեական հետապնդման է ենթարկվում 6 «օրենքով գող»
- 2022-ին աճել են հասարակական կարգի, բնակչության առողջության, մարդու դեմ ուղղված հանցագործությունները
- Նախաձեռնվել է քրեկան վարույթ՝ սպանության և հրազեն ապօրինի ձեռք բերելու, պահելու, կրելու հատկանիշներով
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում