Թագուհի Թովմասյանը միացել է արցախահայերի՝ Լաչինի միջանցքում տեղադրված ապօրինի անցակետը հեռացնելու պահանջին
ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ստորագրահավաք է իրականացնում՝ Բերձորում Ադրբեջանի կողմից ապօրինի տեղադրված անցակետը հանելու պահանջով:
Ստորագրահավաքն անցկացվում է Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում գտնվող «Կինոմոսկվայի հրապարակ»-ում։
«Արցախահայերը ևս սկսել են ստորագրահավաք և փորձում են Արցախի էթնիկ զտման վրա մեծ ուշադրություն դարձնել, քանի որ Ադրբեջանի քաղաքականությունn օրըստօրե էլ ավելի լկտի է դառնում և փորձում են Արցախը զրկել արցախահայերից, ամեն ինչ անում են, որ Արցախը դատարկվի»,- նշեց Թագոհի Թովմասյանը։
Նրա խոսքով՝ իր այս քայլով ինքը ցանկանում է միանալ արցախահայերի պահանջին՝ հեռացնել Լաչինի միջանցքում տեղադրված ապօրինի անցակետը։
«Ցանկացած հայ պետք է այս պահանջը ներկայացնի, քանի որ կորցնելով Արցախը, լրջագույն վտանգ ենք հասցնելու հենց Հայաստանի Հանրապետությանը։ Արցախն էր Հայաստանի անվտանգության երաշխավորը, այլ ոչ թե հակառակը։ Մենք հիմա կորցրել ենք Արցախը և իմ ծննդավայր Վարդենիսը վտանգված է, ամեն օր այնտես կրակում են»,- ասաց Թագուհի Թովմասյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան