Եւս մեկ կին Թրամփին մեղադրել է սեռական ոտնձգության մեջ
Դատավարության ընթացքում ևս մեկ կին մեղադրել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին սեռական ոտնձգության մեջ։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը (WSJ):
81-ամյա գործարար Ջեսիկա Լիդսը դաշնային ժյուրիին պատմել է, որ Թրամփի կողմից իր նկատմամբ ոտնձգությունների դեպքը տեղի է ունեցել 1978 կամ 1979 թվականներին: Նրա խոսքով՝ դա տեղի է ունեցել ինքնաթիռում. Թրամփը նրան գրկել է և փորձել է համբուրել, իսկ հետո բռնել է կրծքից: «Կարծես նա քառասուն միլիոն ձեռք ուներ»,- ասել է Լիդսը:
Թրամփը հերքել է այդ մեղադրանքները ։ Նա դատարանում ցուցմունք չի տվել։
Ավելի վաղ քաղաքական գործչին բռնաբարության մեջ մեղադրել էր նաև սյունակագիր Ջեյն Քերոլը։ Նրա խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել Մանհեթենի Bergdorf Goodman խանութի հանդերձարանում «1995 թվականի վերջին կամ 1996 թվականի սկզբին»։ Գործը ներկայումս գտնվում է դատարանում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան