Խայտառակ վիճակում գտնվող, սարսափելի փոսերով փողոցը Ավինյանի տիրույթում է
Ջրվեժի կենտրոնական ճանապարհի վիճակի մասին ՔՊ-ական պատգամավոր Վիգեն խաչատրյանը հարց ուղղեց կառավարությանը։
«Այդ ճանապարհը, որը տանում է Գառնի, երկրորդ ամիսն է, ուղղակի խայտառակ վիճակում է՝ փոսեր, քաքայված ճանապարհ։ Առավել ևս, որ մենք շատ հյուրեր ենք ունենում, այդ ճանապարհով գնում են Գառնի-Գեղարդ»,-ասաց Խաչատրյանն ու հետաքրրքվեց՝ ինչո՞ւ չի վերանորոգվում։
Նա հիշում է, որ անցած տարի ակդ ճանապարհը լավ կառուցվեց, բայց այսօր քայքայված է՝ ո՞րն է պատճառը, որ մեկ տարում այն շարքից դուրս է գալիս։
«Աներևակայելի քայքայված ճանապարհ է, և հասկանալի չէ, թե ինչու է այդպես անհետևողականություն դրսևորվում այդ կարևոր ուղղության վրա»,-նշեց նա։
Ամբիոնին կրկին մոտեցավ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը զբաղեցնող Գնել Սանոսյանը։
«Ձեր նշած հատվածը Երևան քաղաքում է, դրանից մոտ 300-400 մետր այն կողմ գտնվում է մեր նախարարության տիրույթում։ Բայց իհարկե դա պատասխանատվության բեռը չի նվազեցնում»,-ասաց Սանոսյանը։
Ըստ նրա, ինքն այդ թեմայով խոսել է Տիգրան Ավինյանի հետ, հիմնանորոգման տարբերակ են մտածում, դրա համար միջին նորոգման կամ փոսալցման աշխատանք չեն իրականացնում։
«Կարծում եմ՝ առաջիկայում արագ կանեն, իրենք էլ գիտեն, որ լուրջ խնդիր է։ Դրանից հետո, որ անցնում ենք դեպի Գառնի, արդեն մեր տիրույթում է, որոշակի փոսալցման աշխատանքներ իրականացրել ենք, բայց նախագծման աշխատանք ունենք նաև դեպի Գառնի ուղղությամբ»,-նշեց նա։
Սանոսյանի խոսքով, այդ հատվածում նախորդ տարի հիմնանորոգման աշխատանք չի իրականացվել, եղել են փոսալցման աշխատանքներ։
«Ես էլ եմ համաձայն, բավականին խորը, սարսափելի փոսեր կան, կարծում եմ՝ առաջիկայում էլ չեն լինի»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Շատ սոցծառայություններ թոշակները ձևակերպելու համար պահանջում են սոցվճարների անդորագրերը, որոնք պահպանված չեն. Արմենուհի Կյուրեղյան
- Ինչո՞ւ է թանկացել ՀԷՑ-ի նոր բաժանորդ դառնալը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին