«Հրապարակ». Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Թուրքիա է մեկնելու կառավարական ինքնաթիռով
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը, մեր տեղեկություններով, Թուրքիա է մեկնելու կառավարական ինքնաթիռով, քանի որ Երևան-Անկարա ուղիղ չվերթ չկա։ ԱԺ նախագահի խոսնակը երեկ չցանկացավ մեկնաբանել այս տեղեկությունը։
Պատվիրակությունը մասնակցելու է Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի հիմնադրման 30-ամյակին նվիրված գագաթնաժողովին, որին մասնակցելու են անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարները, նաև Գլխավոր վեհաժողովի լիագումար նիստ է կայանալու: Անկարա կմեկնեն նաև ՔՊ-ականներ Բաբկեն Թունյանն ու Գևորգ Պապոյանը։
Տեղեկացանք նաև, որ հնարավոր է Սևծովյան տնտեսական համագործակցության վեհաժողովի նախագահությունն անցնի Հայաստանին: Այժմ Ուկրաինայի հերթն է, բայց պատերազմով պայմանավորված, վերջինս պատրաստվում է հրաժարվել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին