Այս գործով կալանավորված 4 անձ չկա․ Փաստաբանը Վարդապետյանի հայտարարությունը համարում է չստուգված
Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողների ներկայացուցիչ , փաստաբան Նորայր Նորիկյանը գրում է․
«ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը քիչ առաջ հայտարարել է, որ Ազատ գյուղում տեղակայված զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով կա 4 կալանավորված անձ։
Կարծում եմ, որ գոնե այս գործի վերաբերյալ իրավասու պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք հանրությանը պետք է տրամադրեն բացառապես ստուգված ու ճշմարիտ տեղեկատվություն։
Այս գործով կալանավորված 4 անձ չկա։ Քրեական վարույթի շրջանակներում հանրային քրեական հետապնդում է իրականացվում թվով 5 անձի նկատմամբ, որից 3-ը կալանավորված են, իսկ 2-ի նկատմամբ որպես խափանման միջոց՝ ընտրված է բացակայելու արգելքը»։
Հարակից հրապարակումներ`
- Աննա Վարդապետյան. Հայաստանում քաղբանտարկյալներ չկան
- Նորիկյան․ Միջնորդություն ենք ներկայացրել լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին
- Նորիկյան. Ըստ ամենայնի, Երևանի ավագանու ընտրությունները կլինեն ոչ թե արտահերթ, այլ հերթական
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում