Սա մեծ խաղ է, նաև՝ Ադրբեջանի կողմից, Հարավային Կովկասից ՌԴ-ին դուրս մղելու ուղղությամբ.Ռուբեն Վարդանյանը՝ վաշինգտոնյան բանակցությունների մասին
«Կարծում եմ, որ խաղաղության օրը չի մոտենում, քանի որ այն, ինչ արեց Ադրբեջանը, հակառուսական է: Նրանք ամեն կերպ ցանկանում են չեղարկել և վերացնել նոյեմբերի 9-ի համաձայնագիրը, որը ստորագրվել է ՌԴ-ի մասնակցությամբ»,-РБК-ին տված հարցազրույցում ասաց Արցախի հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ-ում խաղաղության համաձայնագրի ճանապարհային քարտեզի քննարկումները խաղաղության օրը մոտեցնում են:
Նրա կարծիքով՝ խաղաղության պայմանագրի հիմքերն այդ տեսանկյունից շատ թույլ են:
«Ես դժվարությամբ եմ պատկերացնում, թե Հարավային Կովկասում առանց Ռուսաստանի ինչպես է հաստատվելու խաղաղությունը: Երկրորդ՝ ես դժվարությամբ եմ պատկերացնում խաղաղության համաձայնագիր, որն անցկացովում է ավտոմատների կրակափողերի տակով, երբ Արցախի բնակցչությունը զրկված է նորմալ տեղաշարժվելու հնարավորությունից»,-հայտարարեց Ռուբեն Վարդանյանը և հավելեց. «Քեզ կոչ են անում խաղաղության, միևնույն ժամանակ քունքիդ պահում են ատրճանակը: Այդպես խաղաղ համաձայնագիրը երբեք չի աշխատել պատմության ընթացքում և վստահ եմ, որ չի լինի նաև այս դեպքում: Սա մեծ խաղ է, այդ թվում նաև՝ Ադրբեջանի կողմից, հարավային կովկասից ՌԴ-ին դուրս մղելու ուղղությամբ»:
Արցախի հանրապետության նախկին պետնախարարը Արցախում ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը տեսնում է Ադրբեջանի կողմից 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջների կատրամանը վերադառնալու մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Պատելը մանրամասնել է, ո՞վ է ամերիկյան կողմից մասնակցում վաշինգտոնյան բանակցություններին
- Ոչ մի ակնկալիք. Քաղաքացիները՝ վաշինգտոնյան բանակցությունների մասին
- Անդրանիկ Հովհաննիսյան. Եթե սա չի համապատասխանում իրականությանը, ապա Վաշինգտոնում հայկական պատվիրակության անդամներից գոնե մեկը թող հայտարարություն անի
- Վաշինգտոնում ընթանում է Արարատ Միրզոյանի, Էնթոնի Բլինքենի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան