Էս պահին Հայաստանում նորմալ լապատկա ունեցող ազատ շինարար չկա և դա պրոբլեմ է․ Սանոսյան
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ԱԺ-ում, խոսելով ճանապարհաշինության ոլորտից, հայտարարեց, որ երեք օր առաջ հատել են 1000 կմ-ի շեմը։
«Արդեն 1000 կմ-ի վրա ունենք գործընթաց, որն արդեն կառավարելը դառնում է խնդիր, քանի որ նպատակը ոչ միայն կիլոմետր ունենալն է, այլև՝ որակ։ Էս պահին Հայաստանում նորմալ լապատկա ունեցող ազատ շինարար չկա և դա պրոբլեմ է»։
Սանոսյանը պատասխանելով հարցին,թե ի՞նչ փուլում է Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք գյուղի ջրմաբարաշինության ծրագիրը, քանի որ գյուղացիներն արդեն հույս չունեն, որ երբևէ ջրամբար կկառուցվի, ասաց․
«Նախագծման աշխատանքներն ավարտվել են։ Այս ուրբաթ օրը մրցույթը կհայտարարվի։ Հուսով ենք՝ կունենանք շինարար, որը կիրականացնի ծրագիրը»։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում