«Իր այդ քայլով Սուքիասյանը մեծ լավություն արած կլինի և' հայկական ավիացիային, և' հայկական պետությանը»
Այլընտրանքային նախագծեր նախաձեռնության համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է.
«Չավուշօղլուի հայտարարությունից հետո Թուրքիայի օդային տարածքը հայկական օդանավերի համար փակելու մասին, Խաչատուր Սուքիասյանն ունի բոլոր բարոյական իրավունքները իր FlyOne-ի օդանավի մեջ լցնելու ողջ իշխանությունը՝ իր ղեկավարով հանդերձ, և տանելու իջեցնելու ոչ եվրոպական որևէ վայրում, ասենք սուբսահարյան գոտում։ Էն իշխանությանը, որը երկրաշարժից հետո մեկ փրկարար ջոկատ Թուրքիա ուղարկելով հրճվանքով կարծում էր, թե այդպես են լուծվում միջպետական հարցերը։
Իր այդ քայլով Սուքիասյանը մեծ լավություն արած կլինի և' հայկական ավիացիային, և' հայկական պետությանը։
Ի դեպ, նույն Խաչատուր Սուքիասյանը կարծիք էր հայտնել, թե շուտով կարող են, ասենք, Կարսից հիվանդներ գալ Հայաստան` բուժվելու. այդպես էր պատկերացնում հայ-թուրքական բարդ հարաբերությունների զարգացումը»։
Հարակից հրապարակումներ`
- Flyone-ի ուղևորները Երևան հասնել չեն կարողանում
- Թուրքիան Խաչատուր Սուքիասյանի ավիաընկերությանը թույլ չի տալիս թռչել իր օդային տարածքով
- FlyONE Armenia-ն անելու է հնարավորը, որպեսզի ուղևորների ճամփորդական ծրագրերը փոփոխություններ չունենան
- «Թուրքիան մեր թշնամին է, բայց դու պետք է պահես մարդկությունդ». Քաղաքացիները՝ Թուրքիա հայ փրկարարներ ուղարկելու մասին
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում