Քաղաքական 18:29 03/05/2023

Վարուժան Գեղամյան. Թուրքիան հետևողականորեն իրականացնում է Հայաստանի վրա ճնշման մեծացում

Ինչքան իշխանության կողմից ավելի են հաճախակի դառնում խոսակցությունները թշնամի երկրների հետ խաղաղություն, հարաբերություններ  հաստատելու մասին, այնքան այդ երկրների կողմից խաղաղությանը ոչ բնորոշ քայլեր են արվում։ Թշնամի Ադրբեջանը մտնում է ՀՀ ինքնիշխան տարածք, դարավոր թշնամի Թուրքիան իր օդային տարածքն է փակում Հայաստանի համար։

Թուրքիայի նման գործողության, դրա պատճառների ու հետևանքների մասին Panorama.am-ը զրուցել է թուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանի հետ։

Panorama.am-Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն այսօր հայտարարել է, որ իր երկիրը փակել է իր օդային տարածքը Հայաստանի համար, քանի դեռ սադրանքները շարունակվում են, որպես սադրանք նշել է նաև վերջերս «Նեմեսիս» գործողության մասնակիցների արձանի բացումը Երևանում։  Ըստ ձեզ, որո՞նք են Չավուշօղլուի ասած «սադրանքները», թե՞ դա ուղղակի պատրվակ է։

Վարուժան Գեղամյան-Թուրքիայի Հանրապետությունը հետևողականորեն իրականացնում է  Հայաստանի վրա ճնշման մեծացում՝ օգտվելով ստեղծված իրավիճակից, մասնավորապես  այն իրավիճակից, որ Հայաստանի դե ֆակտո  իշխանությունները չեն դիմադրում թուրքական ճնշումներին, և, ընդհակառակը, այդ ճնշումները, նախապայմանները  աստիճանաբար կատարելով՝ հնարավորություն են տալիս, որ թուրքական կողմը նոր նախապայմաններ մեզ առաջադրի։ Սա դրսևորվում է ամենատարբեր մակարդակներում և այսօրվա հայտարարությունը այդ դրսևորումներից մեկն է։ Այդպիսի քայլ անելով՝ Թուրքիան, փաստորեն, ստիպում է հայկական կողմին, որպեսզի հերթական զիջման գնա և դրա պատրվակն այսպես կոչված Նեմեսիսի արձանն է, բայց դա ընդամենը պատրվակ է։

Ինչո՞ւ։ Որովհետև, եթե այս նախապայմանին, որ չպետք է ձեզ մոտ  նման բաներ լինեն, նման արձաններ բացվեն, հայկական կողմը գնում է ընդառաջ, ապա հաջորդիվ իրենք պահանջելու են, որ, օրինակ, փակվի Հայոց ցեղասպանության հուշահամալիրը, կարող են արգելել հայկական դասագրքերում ընդհանրապես ցեղասպանության մասին հիշատակում լինի։  Այսինքն, խոսք է գնում հայկական ազգային պետության, ըստ էության,  թուլացման, չեզոքացման մասին։

Panorama.am-Հիմա այս պատրվակի դիմաց իրենք ի՞նչ նախապայման են դնում, միգուցե կապվա՞ծ է վաշինգտոնյան բանակցությունների հետ։ Ճիշտ է, այնտեղ հայ-ադրբեջանական բանակցություններ են, բայց հաշվի առնենք, որ Արարատ Միրզոյանի հետ Վաշինգտոն է մեկնել Թուրքիայի հետ բանակցություններում Հայաստանի բանագնաց, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Վարուժան Գեղամյան-Երկու գործընթացներն իր հետ փոխկապակցված են, դրա մասին հայտարարում են թուրքական, ադրբեջանական կողմերը։ Մենք գործ ունենք բառիս ուղիղ իմաստով քաղաքական ծրագրերի ինտեգրացիայի հետ, եթե չասենք ավելին՝ երկու պետությունների շարունակական ինտեգրացիայի հետ։

Ինչո՞ւ են օգտագործում  հենց հիմա այս պատրվակը։ Նախ դա Հայաստանում ազգային պետության փլուզման, հարվածելու նոր մակարդակի անցնելու լավ, հարմար առիթ է։ Բնականաբար, դա հավելյալ ազդեցություն պետք է ունենա բանակցային գործընթացների վրա։

Արձանագրենք հետևյալը. այսպիսի հանդուգն քայլ, հայտարարություն, հռետորաբանություն կիրառելու համար Թուրքիան  տեսնում է հնարավորություն։ Նախկինում ինչո՞ւ դա չէր անում։ Չկար դրա հնարավորությունը։ Հայաստանն արձագանքելու էր, չէր գնալու նախապայմանների կատարման կամ զիջումների։

Իսկ հիմա իրենք վստահ են, որ այսպիսի  մոտեցումներով կարող են կորզել Հայաստանից այն, ինչն իրենց համար էական է։

Panorama.am-Ի՞նչ կանխատեսումներ ունեք վաշինգտոնյան հայ-ադրբեջանական բանակցություններից։

Վարուժան Գեղամյան-Տրամաբանությունը հուշում է, որ մենք գործ ունենք Արցախի՝ Ադրբեջանին հանձնման տեխնիկական մասի քննարկման հետ։ Ակնհայտ է, որ Հայաստանի դե ֆակտո իշխանությունը համաձայնվել է Արցախը տալ Ադրբեջանին, հիմա գնում է  դրա տեխնիկական փաթեթավորումը։ 

Panorama.am-Այս ամիս Թուրքիայում ընտրություններ են, ի՞նչ կանխատեսումներ ունեք, դրանից հետո ինչ-որ բան կփոխվի՞ իրենց քաղաքականության մեջ։

Վարուժան Գեղամյան-Թուրքիան կայացած պետություն է պետական ինստիտուտներով։ Թուրքիայի Հանրապետության քաղաքական նպատակները Հարավային Կովկասի, մասնավորապես Հայաստանի նկատմամբ կախված չեն տվյալ պահի քաղաքական գործչից ու քաղաքական կուսակցությունից, դրանք ազգային պետական շահերի մաս են կազմում։ Թուրքիայում ցանկացած ազգային գործիչ, ինչպիսին են այս պահին առաջադրված բոլոր թեկնածուներն ու նրանց կուսակցությունները, հետամուտ են լինելու տվյալ շահի սպասարկմանը։  Միակ փոփոխությունը, որ կարող է լինել, լինելու է ոճային, ոչ թե բովանդակային։ 

Իմ կարծիքով, մայիսի 14-ին իշխանափոխություն տեղի չի ունենալու, Էրդողանը վերընտրվելու է նախագահի պաշտոնում։

Վարուժան Գեղամյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am
20:34
Ֆրանսիայում տեղի է ունեցել ԵՄ-ից և ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով ցույց
Այսօր Փարիզում տեղի է ունեցել Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից Ֆրանսիայի դուրս գալու ցույցը։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։ Ցուցարարները երթով...
Աղբյուր` Panorama.am
20:21
Բռնшճնշnւմներն ակտիվանում են այն ժամանակ, երբ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ. Մալյան
«Բռնաճնշումներն ակտիվանում են միայն այն ժամանակահատվածում, երբ Նիկոլ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ»,-...
Աղբյուր` Panorama.am
19:59
ՔՊ-ական տիկնոջը խորհուրդ կտամ իր քաղաքական պապաների ոճով երկար-բարակ ճամարտակելու փոխարեն ներողություն խնդրել օգնական-եղբոր վարքագծի համար. Ասլանյան
 ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի եղբայրը՝ Հայկո Պալյանը, ով  «ղարաբաղցի ես, թե հայ?» արտահայտությունն էր արել, իսկ քույրն...
Աղբյուր` Panorama.am
19:46
Ցանկալի է՝ անկախ տարաձայնություններից, ընդդիմադիր ուժերը փորձեն առաջնորդվել Ներսես Շնորհալու բանաձևով. Աշոտյան
«Միասնություն՝ գլխավորում, ազատություն` երկրորդականում, և սեր՝ ամեն ինչում»
Աղբյուր` Panorama.am
19:30
ՔՊ-ն սնվում է մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, ուղիղ ապացույցը՝ ՔՊ-ականի «Ղшրաբաղաgի՞ ես, թե հայ» այսօրվա խոսքը. Թաթոյան
«ՔՊ ղեկավարի իշխանությունը սնվում է Հայաստանի ներսում և Սփյուռքում մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, քաոսից: Նրա...
Աղբյուր` Panorama.am
19:08
Ես հո ձեր Աղազարյան Հովիկը չեմ, որ հեռախոսս առգրավեք, քսերոքս անեք, բաժանեք ՔՊ-ականներին. Էդգար Ղազարյան
«Շնորհակալություն եմ հայտնում քննիչին ու դատախազին այս քրեական վարույթը նախաձեռնելու համար, որի արդյունքում իրենք հայտնվելու են մեղադրյալի...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էդգար Ղազարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի փետրվարի 23-ին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործով խափանման միջոցի քննությունն ավարտվել է, վաղը առավոտյան ժամը 10։00-ին...
Աղբյուր` Panorama.am
18:30
Փաշինյանը տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է՝ ամեն մի խոսք իրեն ավելի մեծ վնաս է հասցնում. Վազգեն Սաղաթելյան
«Նիկոլ Փաշինյանն արդեն տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է, որ ամեն մի խոսք իրեն ավելի մեծ վնաս է...
Աղբյուր` Panorama.am
18:15
Անհերքելի, հիմնավոր փաստերով ապացուցում եմ Սաշա Կատվալյանի կռnւտիտները. Արթուր Չախոյան
Հասարակական ակտիվիստ Արթուր Չախոյանն ավելի վաղ գրառում էր արել, ըստ որի՝ ««Տիգրան Ավինյանի «ԵԱՍՄ» ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:02
Սամսոնյան. Փաշինյանը վախենում է խոսքից, որովհետև մարդիկ սկսել են լսել, հասկանալ
«Սա մեծ շղթայի շարունակությունն է, ընդամենը մեկ բանի մասին է՝ այս մարդը վախենում է խոսքից»,- հասարակական-քաղաքական գործիչ էդգար...
Աղբյուր` Panorama.am
17:34
Փաշինյանի նպատակն է իշխանական տեսակետից տարբերվող տեսակետ հայտնող բոլոր անձանց նկատմամբ պատժամիջոցներ սահմանել. Աբրահամյան
«Քաղաքական հետապնդումների շղթան կփակվի, երբ որ այս իշխանությունն այլևս պետության ղեկին չի լինի»,- հասարակական-քաղաքական գործիչ էդգար...
Աղբյուր` Panorama.am
17:23
Երևանում փետրվարի 24-ի գիշերը սպասվում է -15...-17 աստիճան
Մայրաքաղաք Երևանում փետրվարի 24-ի գիշերը սպասվում է  -15...-17 աստիճան։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի...
Աղբյուր` Panorama.am
17:19
Դատարանը մերժել է էդգար Ղազարյանի գործը դռնբաց անել՝ նախաքննական գաղտնիքից ելնելով. Փաստաբան
«Մենք միջնորդել ենք, որ նիստը դռնբաց լինի, սակայն մեր միջնորդությունը մերժեց դատարանը՝ նշելով, որ այս փուլում չի կարող դռնբաց լինել...
Աղբյուր` Panorama.am
17:04
Կանադայի ԱԳ նախարարն առանցքային շեշտադրումներ է կատարել արցախահայության իրավունքների պաշտպանության և ՀՀ անվտանգային խնդիրների վերաբերյալ
ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակները, հունվարի 1 - փետրվարի 20-ն ընկած ժամանակահատվածումմ շարունակել են կենտրոնացած մնալ արցախահայության...
Աղբյուր` Panorama.am
16:35
Թուրք-ադրբեջանական-հայկական եռյակն աշխարհում դատում է ժողովրդավարությունը. Հովհաննես Իշխանյան
«Այս իշխանություններն որևէ արժեք չունեն, բայց զբաղվում են մեր իրավունքները ոտնահարելով, տալիս են Արցախը»,- հասարակական-քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
16:30
Կարելի է նույնիսկ բնութագրել այս ամենը որպես «քննադատության քրեականացում». Վարդևանյան
Ուղիղ 21 օրվա ընթացքում երկրորդ քրեական գործ խոսքի ազատության կոպիտ սահմանափակմանն ուղղված:
Աղբյուր` Panorama.am
16:23
«Ղարաբաղgի՞ ես, թե հայ»․ հարց, որ կարող է առաջանալ միայն փտած ու թարախակալած ուղեղում. Արցախի ՄԻՊ
«Ղարաբաղցի՞ ես, թե հայ»․ հարց, որ կարող է առաջանալ միայն փտած ու թարախակալած ուղեղում»,- այսպես Արցախի Հանրապետության Մարդու...
Աղբյուր` Panorama.am
16:13
Միակ բանը, որ Նիկոլ Փաշինյանը չի անի, խելքը գլխին գործն է. Հայկ Մամիջանյան
«Այս յոթ տարվա մեջ այնքան բան է արել Նիկոլ Փաշինյանը, որ էլ ոչ մի բանի վրա չենք զարմանում.   ազգաբնակչության մեծ մասը չի...
Աղբյուր` Panorama.am
16:01
Խայտառակ իրավիճակ է, երբ որ մարդուն քննադատական խոսքի համար փորձում են քրեական պատասխանատվության ենթարկել. Չալաբյան
«Խայտառակ իրավիճակ է, երբ որ մարդուն խոսքի համար, ընդ որում այս դեպքում ատելության խոսք չկա, քննադատական խոսք է, փորձում են քրեական...
Աղբյուր` Panorama.am
15:49
Ինչո՞ւ է հիմա պետք Էդգար Ղազարյանին զրկել ձայնի իրավունքից. Նաիրա Զոհրաբյան
«Ինչո՞ւ է հիմա պետք Էդգար Ղազարյանին զրկել ձայնի իրավունքից։ Նա հետևողականորեն, աշխատասիրությամբ կարողանում է մերկացնել այս ռեժիմի բոլոր...
Աղբյուր` Panorama.am
15:18
Կոմպրոմատների լեզուն չի աշխատելու. Մարտուն Գրիգորյան
«Սխալ եմ համարում կարմիր գծերն անցնելը, չեմ ուզում ամեն ինչ հասցնել նրան, որ վաղը, մյուս օրը իմ անձով պայմանավորված իմ քաղաքը, քաղաքի ժողովուրդը տուժի»։
Աղբյուր` Panorama.am
15:09
Ձյուն, բուք, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. Եղանակն՝ առաջիկա օրերին
Հայաստանի տարածքում փետրվարի 22-ի ցերեկը, 23-ին և 27-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}