ՄՊՀ-ն հեղուկ գազի շուկայում մրցակցային իրավախախտումներ չի հայտնաբերել
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը նախնական ուսումնասիրություն է իրականացրել հեղուկ գազի շուկայում, մասնավորապես դիտարկվել են վերջին շրջանում արձանագրված գնային փոփոխությունները:
Հանձանոժողվից հայտնում են՝ ուսումնասիրությամբ պարզվել է, որ շուկան խիստ մրցակցային է. հեղուկ գազի ներմուծում են իրականացնում 86 տնտեսավարող սուբյեկտներ, որոնցից առավել խոշոր տնտեսավարողի՝ շուկայում ունեցած մասնաբաժինը կազմում է շուրջ 10 տոկոս:
«Հետևաբար շուկայում առկա չեն գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներ, իսկ հակամրցակցային համաձայնությունները բնորոշ չեն մրցակցային շուկաներին»,-նշում են հանձնաժողովից։
Հարակից հրապարակումներ`
- Գառնիկ Դանիելյան. Արհեստական դեֆիցիտի պատճառով հեղուկ գազը 100 դրամից դարձել է 200-220 դրամ
- Հեղուկ գազի միջինացված արժեքը 110-120 դրամից հասել է 180-200 դրամի
- Ականատես ենք լինելու հեղուկ գազի նոր գնաճի. Թադևոս Ավետիսյան
- Հայաստանում վառելիքի շուկայում կրկին ճգնաժամ է. Հեղուկ գազ չկա
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին