Մայիսի 4-ից տեղումները կդադարեն
Մայիսի 3-ի լույս 4-ի գիշերը հանրապետության լեռնային մարզերում և Լոռիում օդում սպասվում է 0-5 աստիճան ցուրտ, որը մայիսի 3-ին կուղեկցվի ձյան տեղումներով։
Հանրապետության տարածքում մայիսի 3-ի ցերեկը, 7-8-ը շրջանների զգալի մասում, 4-ի գիշերը և 6-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։ Մայիսի 3-ի ցերեկը և 4-ի գիշերը լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն ձյան տեսքով։ Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Մայիսի 4-ի ցերեկը, 5-ին, 6-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 3-ի ցերեկը կնվազի 3-6 աստիճանով, 4-ի ցերեկը, 5-6-ն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։
Երևան քաղաքում մայիսի 3-ի կեսօրից հետո, 6-ի երեկոյան ժամերին, 7-8-ը սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։ Մայիսի 4-5-ը, 6-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։