Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքն` այսօր
ՀՀ բանկերում այսօր՝ ժամը 09:30-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 383.03 դրամ` մայիսի 1-ի համեմատ արժևորվելով 0.08 դրամով։
Ըստ Rate.am կայքի՝ դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում 385 դրամ է, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 386.50 դրամ:
Փոխանակման կետերում դոլարի առքը 383-384 դրամ է, վաճառքը՝ 387 դրամ։
Բանկերում եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 417.83 դրամ (արժեզրկվել է 0.66 դրամով), իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը` 429 դրամ։ Փոխանակման կետերում եվրոյի առքը 423 դրամ է, վաճառքը՝ 428 դրամ։
Ռուսական ռուբլու առքն էլ կազմում է 4.69 դրամ, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 4.89 դրամ։ Փոխանակման կետերում ռուբլու առքը կազմում է 4.75 դրամ, վաճառքը` 4.85 դրամ։