Ադրբեջանում քառյակին անվանել են Հեյդար, Իլհամ, Մեհրիբան և Էրդողան
Ադրբեջանում ծնողները նորածին քառյակին անվանել են Հեյդար, Իլհամ, Մեհրիբան և Էրդողան՝ ի պատիվ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, առաջին տիկին Մեհրիբան Ալիևայի, Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ լրատվամիջոցներին հայտնել է նորածինների հայրը։
«Այս անունները մենք տվել ենք երեխաներին՝ ի պատիվ համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի 100-ամյակի։ Մեր երեխային Էրդողան ենք անվանել 44-օրյա Հայրենական պատերազմի ժամանակ մեր երկրին՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ցուցաբերած աջակցության համար»,- ասել է նա։