Աշոտյան. Արցախը վերջնականապես Ադրբեջանին հանձնելու հարցը Վաշինգտոնում լուծվել է
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է.
«Ի մի բերելով «Վաշինգտոնյան գերության» ևՆիկոլի «Պրահյան գարնան» զեղումները՝ կարող ենք եզրակացնել.
1. Արցախը վերջնականապես Ադրբեջանին հանձնելու հարցը Վաշինգտոնում լուծվել է (ամիսներ առաջ այդ դավաճանական նախատրամադրության մասին փաստաթուղթ էի հրապարակել):
2. «Արցախը տանք՝ հանգիստ ապրենք» տխմարության հեղինակները առերեսվել են Ադրբեջանի կանխատեսելի առավելապաշտական դիրքորոշմանը ( Նիկոլը գրեթե ուղիղ տեքստով սա ասաց Պրահայում)։
3. Գեոպոլիտիկ առեւտուրը «Արցախն Հայաստանի դիմաց» սկզբունքով անուժ տգետների հերթական ֆիասկոն է։
4. Ոչ Արեւմուտքը, ոչ Ռուսաստանը չեն պատրաստվում ավելի չոր արձագանքել Ադրբեջանի սադրիչ ևլկտի պահվածքին (իրենց համար իմաստ էլ չկա, քանզի Նիկոլը դեռ ՀՀ վարչապետ է, դրանից բխող բոլոր հոգեբանական ևքաղաքական հետեւանքներով)։
5. Մեր հնարավոր փրկությունը ոչ Վաշինգտոնում է, ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում։ Ստեփանակերտում դիմանան, որ Երեւանում փոխենք. սա է միակ շանսը հայ ժողովրդի համար»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան