Ավետ Բարսեղյան. Գործող իշխանության օրոք Արցախի հարցում ճիշտ լուծում չի լինի
«Այս իրավիճակի ավարտը կլինի այն ժամանակ, երբ հասնի բոլորի գիտակցությանը, սրտին և հոգուն: Ես սեփական անձս բերում եմ «Մոսկվա» կինոթատրոն՝ ստորագրելու: Երբ յուրաքանչյուրի սրտին այդ ստորագրությունը կհասնի՝ օրհասական, շատ կարևոր ու շատ հրատապ, այդ ժամանակ էլ երևի թե ինչ-որ մեծ քայլ կլինի դեպի լուծում»,- 168.am-ի հետ զրույցում ասել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ, հաղորդավար Ավետ Բարսեղյանը, ով Շառլ Ազնավուրի անվան հրապարակում միացավ «Ո՛չ Արցախի զտմանը» խորագրով նախաձեռնած ստորագրահավաքին:
Նա կարծում է, որ սեփական երեք շերտանոց՝ մտքի, հոգու, սրտի հասանելիության պարագայում մենք կկարողանք գոնե ինչ-որ կերպ դուրս գալ այս վիճակից։
Հարցին՝ գործող իշխանությունների պարագայում Արցախի հարցում հնարավո՞ր է ակնկալել ճիշտ հանգուցալուծում, Ավետ Բարսեղյանը պատասխանել է՝ հարցի մեջ արդեն պատասխանը կա:
«Չէ՛, չի լինի: Գործող իշխանությունը երևի իր միջով այդ երեք շերտերով չի անցկացնում այդ ամեն ինչը ... Գնալով մի քիչ դժվարանում ելք ու լույսը տեսնել, բայց թևաթափ չեմ լինում, միևնույնն է՝ հույս՝ մի քիչ ավելի կաղ, ավելի հաշմանդամ, բայց դեռ կա…»,- ասել է Ավետ Բարսեղյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում