Հրանտ Տեր-Աբրահամյան. Սահմանամերձ գյուղում մարդ չհանդիպեցինք, որ հավատում է խաղաղության դարաշրջանին
Հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը գրում է.
«Իմիջայլոց:
Երբ ասում է, թե բա սահմանամերձ գյուղում մարդը տուն է ուզում կառուց, բայց ասում է, ինչի կառուցեմ, եթե խաղաղություն չի լինելու և այլն...(Նիկոլի երեկվա խոսքից լուրերում տեսա)
Բառացիորեն անցած կիրակի եմ եղել սահմանամերձ գյուղերից մեկում` Մարտական եղբայրության գործերով:
Այնտեղ մարդ չհանդիպեցինք, որ հավատում է խաղաղության դարաշրջանին:
Ճիշտ հակառակը` մարդիկ զայրացած էին, և մեզ տրված առաջին ու հիմնական հարցն այն էր, թե կարող է դուք էլ մեր կառավարության պես եք մտածում էդ հարցում: Միայն երբ կարողացանք համոզել, որ մենք այդպես չենք մտածում, ստացվեց խոսակցությունը:
Մարդիկ մտածում են ինքնապաշտպանության մասին, և ջղային վիճակում են` խաղաղության դարաշրջանի մասին երևանյան խոսակցություններից:
Անկեղծ` ես նույնիսկ զարմացած էի, որ այդքան սուր է տրամադրությունն այս հարցում:
Ու սա իմ միակ փորձը չէ վերջին շրջանում:
Այնպես որ պետք չէ հորինովի հղումներ անելով ժողովորդին, սեփական օրակարգն առաջ քաշել: Դա շատ տիպիկ է էլիտար քաղաքականության համար` հորինովի, հեքիաթային փաստարկներ բերել իբր ժողովորդի կարծքից բխած»։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում