Ճանապարհների միջին նորոգման համար պետական բյուջեից 382 մլն դրամ հատկացվեց
«Նախագծով առաջարկվում է միջպետական, հանրապետական ճանապարհների միջին նորոգման համար գումար հատկացնել՝ 382 մլն դրամ»,-կառավարության այսօրվա նիստում հայտնեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ ներկայացնելով պետական բյուջեից գումարների հերթական վերաբաշխման որոշումը:
ՏԿԵ նախարարը հայտնեց, որ գումարը հիմնականում կհատկացվի նախորդ տարի սկսված և չավարտված ծրագերի համար:
Սանոսյանը տեղեկացրեց որ, 382 միլիոնից 135 միլիոնը 3 ծրագրերի՝ Սյունիքի մարզում Գորիսից Տեղ գյուղ հատվածի, Իսահակյան-Գյումրի ճանապարհի և Արագածոտնի մարզում Արտենի-Արագածավան-Թլիկ բնակավայրերի հատվածի և Մ2 ճանապարհից դեպի Ջերմուկ հատվածի աշխատանքներն ավարտելու համար են հատկացվում:
Նախարարի խոսքով՝ այդ հատվածներում հիմնական ասֆալտապատման աշխատանքները նախորդ տարի են ավարտվել, բայց գծանշման, կողնակների և որոշակի այլ աշխատանքներ են մնացել, որոնք անբարենպաստ եղանակային պայմաններին նպատակահարմար չէր իրականացնել, հիմա ենք իրականացնում, որպեսզի որակի հետ կապված խնդիր չլինի:
«Ունենք չկատարված աշխատանք, որը կատարվել է Դիլիջանի ոլորաններում. 84 մլն դրա համար ենք վճարում, ունենք աշխատանքներ Էջմիածնից դեպի Աշտարակ Մ3 ճանապարհի հատվածում, և մեկ նախագիծ կա, որի 5 տոկոսը, որպես կանոն, ավարտական փուլում նոր վճարում ենք»,-հայտարարեց ՏԿԵ նախարարը:
Նախարարաը հավաստիացրեց, որ միջին նորոգման աշխատանքները 2018 թվականից են սկսվել և օգնում են 5-7 տարով երկարացնել ճանապարհի կյանքը և 3 անագամ էժան են, քան հիմնանորոգման աշխատանքները:
Հարակից հրապարակումներ`
- Չեմ ուզում՝ մենք վիրտուալ իրականության մեջ ապրենք. Մհեր Գրիգորյան
- Ձեզ և բոլորիս մաղթում եմ գների կայունություն.Մհեր Գրիգորյանը շնորհավորեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ծննդյան օրը
- Կառավարությունը կին առաջնորդների համաժողովի կազմակերպման գնման գործընթացը կիրականացնի օրենքով սահմանված ընթացակարգը չկիրառելով
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին