Հազիվ եմ մահից փրկվել․ Սաակաշվիլի
Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին գրառում է արել իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում, որտեղ ներկայացրել է իր առողջական վիճակը և նշել, որ հազիվ է փրկվել մահից։
«Ինչպես գիտեք, չնայած անհրաժեշտ բժշկական պրոցեդուրաներին, անցած շաբաթ օրը ես երկու անգամ ուշաթափվել եմ:
Այսօր նորից կորցրի գիտակցությունս և հազիվ փրկվեցի մահից. ընկա և գլուխս հարվածեցի երկաթե սեղանին։
Ուզում եմ շնորհակալություն հայտնել բուժքույրերին, որոնք անմիջապես օգնություն ցույց տվեցին ինձ»,- «Ալիք մեդիա»-ի փոխանցմամբ գրել է Միխեիլ Սաակաշվիլին։
Հատկանշական է, որ «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ կլինիկան հերքում է Միխեիլ Սաակաշվիլիի սենյակում երկաթե սեղանի առկայությունը։
2022 թվականի մայիսի 12-ից Միխեիլ Սաակաշվիլին բուժվում է «Վիվամեդ» կլինիկայում։ Ընտանիքի անդամները, փաստաբաններն ու նրա համախոհները, ինչպես նաև բժիշկները, այդ թվում՝ օտարերկրյա փորձագետները, ասում են, որ Սաակաշվիլիին պետք է անհապաղ տեղափոխել արտերկիր բուժման՝ նրա կյանքը փրկելու համար։
Հարակից հրապարակումներ`
- Սաակաշվիլի. Շուտով կմեռնեմ
- Սաակաշվիլին ասել է, թե շուտով իր մի քանի օրգաններ այլևս չեն գործի
- Պատգամավոր Յասկոն հեռացել է Սաակաշվիլիից՝ ունեցվածքի պատճառով
- Սաակաշվիլիին վերակենդանացման բաժանմունք տեղափոխելու կարիք չկա. կլինիկայի տնօրեն
- Սաակաշվիլին կտակել է իրեն թաղել Ուկրաինայում
- Կլինիկայի տնօրենը Սաակաշվիլին հորդորել է լիարժեք վերսկսել բուժման կուրսը՝ մահացու ելքից խուսափելու համար
- Փաստաբանին թույլ չեն տվել տեսակցել Սաակաշվիլիին
- Սաակաշվիլի. Յուշչենկոն 2007 թվականին օգնել է Վրաստանին ցածր գնով գնել «Բուկ» ՀՕՊ համակարգը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան