Սոթքի հանքն երկու շաբաթից ավելի է չի աշխատում, քանի որ ամենօրյա ռեժիմով կրակում են 800 աշխատակցի վրա. Թովմասյան
«Մենք շարունակ զիջում ենք, տեղը ոչինչ չենք ձեռք բերում, փոխարենն ունենք իրողություն, որ Հայաստանից ՝ Սյունիքից ու Գեղարքունիքից օկուպացվել է հսկայական տարածք»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
Նա նշեց, այնպիսի իրավիճակ է, որ Վարդենիսի շրջանում Սոթքի ոսկու հանքն արդեն երկու շաբաթից ավելի է չի աշխատում, քանի որ ամենօրյա ռեժիմով կրակում են 800 աշխատակցի վրա։
«Ստիպված հանքի սեփականատերերն ուղղակի մարդկանց ուղարկել են հարկադիր պարապուրդի։ Այս մասով ևս Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի անում, անգամ հրապարակային որևէ խոսք նրանից չենք լսել»,- ասաց Թովմասյանը։
Հարակից հրապարակումներ`
- Սոթքի հատվածում հակառակորդի կրակոցից ՀՀ ԶՈՒ զինծառայող չի վիրավորվել. ՊՆ
- Սոթքի ոսկու հանքի «ճակատագիրն» այս պահին անորոշ է․ աշխատակից
- ԶԼՄ-ներում Սոթքի ուղղությամբ թշնամու հարձակման լուրեր կան. ՊՆ խոսնակն աջատել է հեռախոսը
- Սոթքի հանքավայրում աշխատանքները կասեցված են
- Սոթքի հանքավայրի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է, անձնակազմը տարհանվել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան